Մի՞թէ Յաւերժութեան կէսն էլ յաւերժութիւն չէ, նրա կէսի կէսն էլ, եւ այսպէս շարունակ... Ուստի, ճշմարիտ է, որ մէկ վայրկեանն էլ յաւերժութիւն է։ Ով չի հաւատում այս ճշմարտութեանը, նա կարող է կորցնել Յաւերժութիւնը վայրկեան կորցնելու անհոգութեամբ...
Յաւերժութեան կէսն էլ յաւերժութիւն է անկասկած...
Ես հաւատում եմ ծիլերին գարնան, ամռան արեւին,
Որոնցից մարդն իր մի բուռ հաւատի սերմն է հաւաքում,
Ես հաւատում եմ թեւերին թռչնի ու նաեւ... մտքի,
Որոնք տանում են միշտ դէպի բարձունք, ու չկայ անկում...