Լուսինէ Արարատի Աւետիսեան
(ծն. 1975, մայիսի 16, գ. Սարուշէն, Արցախ) բանաստեղծ, քանդակագործ, գրականագէտ, գրաբարագէտ, թարգման, տեքստաբան, բանասիրական գիտութիւնների թեկնածու։
[ Добавить новость ]

1955 թուականի լուսանկար

       Մօտ ապագայում գրաբարը պէտք է մտնի հանրակրթական դպրոց՝ որպէս պարտադիր առարկայ, որպէս անհրաժեշտ առնչութեան եզակի հնարաւորութիւն։ Բազմաթիւ աւելորդութիւններով խճողուած կրթական ծրագրերի ենթապատկերին անընդունելի են անհիմն այն պատճառաբանութիւնները, թե այդպիսով մեծ է լինելու աշակերտների ծանրաբեռնումը. ապացուցման կարիք չունեցող բացարձակ դրոյթ է, որ դպրոցահասակ երեխան օժտուած է լեզու սովորելու բացառիկ ունակութեամբ, որից նախ եւ առաջ պէտք է օգտուի դասական հայերէնը։

       Պատահական չէ, որ Եւրոպայի հանրակրթական համակարգից մի ժամանակ դուրս մղուած լատիներէնը եւ հին յունարէնը վերստին պարտադիր կերպով մտան դպրոցական ծրագրեր. սկսեցին գիտակցել, որ առանց մայր լեզուի իմացութեան եւ առանց նրա մտածողութեան իւրացման հիմնազուրկ են երիտասարդ լեզուներն ու նրանցով ստեղծուող մշակութային արժէքները։ Եւ սա այն դէպքում, երբ, օրինակ, լատիներէնը ներկայիս եւրոպական ոչ մի ժողովրդի՝ մինչեւ անգամ իտալացիների ազգային լեզուն չէ։ Այս ենթատեքստում նոյնպէս պէտք է գնահատել եւ փայփայել ազգային մեր լեզուն՝ որպէս ազգերի մէջ մեզ առանձնացնող քաղաքակրթաստեղծ երեւոյթ, եւ բարձրանալու համար կառչել դեռեւս մեզ հասանելի նրա սանդղամատներից։

Դիտումներ 23 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 29.08.2018 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


 
Մի քանի հնչիւններից բաղկացած տարողութիւններում մի ժամանակ ինչ-որ մեկը ինչ-որ կերպ իմաստնօրէն խտացրել ու պահածոյացրել է տիեզերածաւալ առասպելներ, հնագոյն աւանդութիւններ, որոնք սպասում են բացուելու իրենց ժամին, որ իրենց պերճանքով վերստին հարստացնեն իրերն ու երեւոյթները... Նրանց համեստ ու առաջին հայեացքից պարզունակ կերպարանքում ոգեղէն անպարագրելի հիւսուածքներ են ներդասաւորուած՝ էջերի պէս, որոնցում սրբագիր նշաններով արձանագրուած են ազգի ոգու կենսագրութիւնն ու նկարագիրը...
Յաճախ բառերի ստուգաբանութեան փորձերը անսպասելի իմաստային դաշտեր են բացում տիեզերածնական առասպելների մթին խորշերում... Այդպիսին է ներկայանում «աղջիկ» բառը՝ որպէս հնագոյն առասպելի խտացուցիչ։

 

 

 

Յօդուածն ամբողջութեամբ՝ շուտով։
Դիտումներ 46 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 13.06.2018 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


Ուղղագրական մի քանի հիմնաւորումներ

Դիտումներ 77 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 25.08.2017 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Թօռը կըտրի՛ց, հինչ ա՞նինք,
Թընըխա՛րաւ ծիւն օ՛տինք,
Հաց ու պա՛նէր եօր օնինք,
Քինինք ժի՛նգեալ հըւաքի՛նք...
Մըհէ՛նգ կեա՛րունքն ա՛մըէն տըէղ
Վըէ՛ր ա ածալ մըշտըլը՛ղ.
Հանց կընձմընձի՜ւկ ա փըսալ,
Վըէ՛տը ա՛շխարք ա փըռնալ։
Ծեօ՛րը լի՜գյը ճըռճըռօ՛կ,
Վըէչ ճօնդ օնէ, վըէչ պըտօկ,
Մըէր վըէղն էն ա օ՛րթնըւած,
Նա՛նայ-սի՛նծաւ պըէ՛ռնըւած...

Դիտումներ 78 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 17.03.2017 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Մեծ Հայքի Սիւնիք նահանգի Աղահէճք գաւառում (ներկայ Քաշաթաղ) յայտնաբերուած տապանաքարերից, հաւանաբար 17-րդ դարասկիզբ...

Ինչպէ՞ս տարբերել մշակոյթ գողացող եւ սրիկայաբար իւրացնող պետութիւնը մշակոյթ ստեղծող եւ նրա վրայ յենուող պետութիւնից...

Ցաւոտ հարց է, մանաւանդ երբ յաճախ առաջինը երկրորդի տեղ է ընդունւում, առաւել եւս երբ հաւասարութեան նշան է դրւում կողոպտուածի ու գողի միջեւ...  
Երկու այս որակները ակնյայտ կերպով տրամագծօրէն հակադիր են միմեանց։ Բայց իրականութիւնն այն է, որ կարելի է ստեղծել, նոյնիսկ ստեղծուած են եւ կիրառւում են այդ որակները բնորոշող երկու նոյնահունչ բառեր։ Իսկ այս ամէնի զաւեշտն ու անհեթեթութիւնն այն է, որ արդի ուղղագրութեամբ դրանք ունեն գրութեան մէկ ձեւ՝ «մշակութահեն»։
 
Դիտումներ 92 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 08.10.2016 | Մեկնաբանութիւններ (5)

Մանրամասն »»»


       Հայոց գրերը ստեղծելիս իմաստուն կերպով հաշուարկուել եւ հաշուի են առնուել հնչիւնների կիրառութեան յաճախականութիւնը, միմեանց կողքի յայտնուելու հնարաւորութիւն-հաւանականութիւնը, ինչը Ճարտարապետի իմաստնութիւն եւ ընդարձակ տեսողութիւն է ենթադրում։ Եւ հայոց լեզուի հանճարեղ գեղանկարիչ-ճարտարապետը՝ հայերէնի տարածութիւնն արարողը, իսկապէս մեծ Տեսանող էր։ Իմաստակիր տառաշղթաների մէջ իրենց վայրիվերումներով, իրենց գլխիկի, պոչիկի, ոլորքի ու սլացքի դիմադարձ կամ համերաշխ զուգորդութիւններով նրանք օգնում են առանց լրացուցիչ լարումի՝ միանգամաʹյն ընկալել բառը, նոյնիսկ՝ ամբողջ արտայայտութիւնը։ Կարծում եմ, որ սա իմ սոսկ ենթակայական ընկալումը չէ... Եւ դա ստուգելու եղանակներ պէտք է մտածել։

       Բացի ակնյայտ տարորոշուող լինելուց, բայց եւ այդ առանձնայատկութեամբ հանդերձ՝ հայերէն գրերը իւրատեսակ ակնամարզիչներ են, եւ ես չեմ վարանի յատուկ ընդգծել, որ դրանց վրայով սահող բիբերի ակամայ սեւեռումները նպաստում են տեսողութեան պայծառացմանն ու բուժմանը... Հայերէն տեքստ ընթերցելով՝ անգիտակցաբար մեր աչքերը յանձնում ենք բուժական արարողութեան, մի ծէսի, որը, ճիշտ գրականութիւն կարդալու դէպքում, պայծառացնում է միտքը, հոգին, սիրտն ու աչքերը միաժամանակ... Համալիր բուժման աւելի արդիւնաւէտ միջոց չկայ...

Դիտումներ 581 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 06.07.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Արդէն անընդունելի է քաղաքականութիւնն ու բարոյականութիւնը տարբեր բեւեռներում դասաւորելը... Եւ տեղի ունեցած ստորութիւններից յետոյ «դաշնակից» պետութեան քաղաքագէտների նման յայտարարութիւնները՝ Նժդեհի անձի եւ այդ անձը ընդգծելու Հայաստանի քայլի մասին, դաւաճանութիւն ու զրպարտանք են մէկի հասցէին, ում ոգին ոչ միայն չկարողացան ընկճել նոյնիսկ խորհրդային բանտը, որտեղ մահացաւ նա, անվտանգութեան ծառայութեան անմարդկային դատախազներն ու քննիչները, այլեւ չտարհամոզեցին, թէ «Ցեղակրօնի համար հայութեան միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է»։

Դիտումներ 357 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 04.06.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


 ՆԵՐԲՈՂԱԿԱՆ
Օշականի ամենասուրբ գերեզման,
Հանճարի հո´ղ ուրկէց այսօր,
Տասնեւհինգ մրրիկեան դարերու,
Պատմութիւն մը պերճաշուք,
Արեւելքէն Արեւմուտք, երկու Հայքն բովանդակ,
Դէպի զքեզ, ազատօրէ՜ն աղօթելու կը շարժէ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆրանչեսկո Մաջոտտո (1750-1805 թթ,)
«Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը»

Դիտումներ 88 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 25.04.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Ո՞ւմ պէտք կը լինի գիւղ հասած ջուրը, եթէ արդէն այնտեղ վազվզող մանուկների աղմուկը չլինի, որոնք տասնամեակներ առաջ երբեմն միասին կուժերը ուսած՝ մեծ սիրով վազում էին դիմացի սարի աղբիւրը՝ ջրի։ Ո՞ւմ պէտք կը լինի ճանապարհը, եթէ նրանով դպրոց շտապող մանկական շարքերը չլինեն, եւ ո՞ւմ պէտք կը լինի այդժամ դպրոցի վերանորոգուած շէնքը...

Լուսինէ Աւետիսեան
(բանաստեղծ, գրականագէտ, բ. գ. թ.)
եւ ծնողներ՝
Արարատ Աւետիսեան (ֆիզիկոս)
Աիդա Մանուկեան (ֆիզիկոս)

Email: lusineavetisyan@ymail.com

Դիտումներ 94 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 22.04.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


Դիտումներ 74 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 28.03.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


1 2 3 4 5 6 »

Сделать бесплатный сайт с uCoz