Գլխաւոր » ԻՂՁ (ընթերցում)
21:39
ԻՂՁ (ընթերցում)

Բիւրեղի զնգոցով աստղերից
Կաթեցին երազները նորից
Եւ դարձան կաթնագոյն արբեցում
Աշխարհի արթնացող աչքերում...

Սահեցին երազները թաքուն
Աստղախինդ աչքերում մանկական,
Խնկաբոյր արշալոյսն է ծաղկում,
Լուսէ պահն է օրուայ արարման...

Վայրկեաններ, դեռ շապիկ մի՛ հագէք,
Ձեր աչքերն աչքերիս մէջ յառէք,
Երկնագոյն ձեր հոգում ինձ առէք,
Յաւերժի խորքերը տարէք...

1989 թ.

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 303 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/1
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz