Գլխաւոր » Ստեղծագործութիւններ

Թօռը կըտրի՛ց, հինչ ա՞նինք,
Թընըխա՛րաւ ծիւն օ՛տինք,
Հաց ու պա՛նէր եօր օնինք,
Քինինք ժի՛նգեալ հըւաքի՛նք...
Մըհէ՛նգ կեա՛րունքն ա՛մըէն տըէղ
Վըէ՛ր ա ածալ մըշտըլը՛ղ.
Հանց կընձմընձի՜ւկ ա փըսալ,
Վըէ՛տը ա՛շխարք ա փըռնալ։
Ծեօ՛րը լի՜գյը ճըռճըռօ՛կ,
Վըէչ ճօնդ օնէ, վըէչ պըտօկ,
Մըէր վըէղն էն ա օ՛րթնըւած,
Նա՛նայ-սի՛նծաւ պըէ՛ռնըւած...

Դիտումներ 537 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 17.03.2017 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Քանդակը (1975 թ.)՝ Արարատ Աւետիսեանի
 

Ինձ երկնեցիր դու ծիրանի ծովից,

ու տիեզերքը քեզ երկնեց ինձնով,

Ո՞վ էր ծնունդը, եւ ո՞վ էր ծնող...

Դու քո գիրկն առար նորածին մանկան,

մանուկը փարուեց նորածին իր Մօր...


©Լուսինէ Աւետիսեան, 2015

 

Քո դէմքը փնտրեցի...

 

 

Դիտումներ 535 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 10.11.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


           

Վիկտոր Կոնոպլյով

Յառնած եզերք
Թարգմ.՝ Լուսինէ Աւետիսեան

 

Նորից գարունն անց կը թեւեմ
իմ լեռնեզերքը,
թովիչ եզերքը,
կրկին ուզում եմ ես տեսնել
անյուշ եզերքը
անստեղծ եզերքը։
Ամէն մի թարմ թերթիկը քո՝
ծաղկող եզերք,
բուրող եզերք,
ամէն ձայնիկ, ամէն հնչիւն՝
երգող եզերք,
լռող եզերք։
Իմ մէջ առնել եմ քեզ ուզում,
զգլխիչ եզերք,
զգոնիչ եզերք,
հունդից ելած կանաչ ծիլով
սնուցիչ եզերք,
ստեղծիչ եզերք։
Քո մէջ տենչում եմ յարաճել
անհուն եզերք,
հոգու եզերք,
Ճամփեքս գիրկն են քո բերում,
խաչուած եզերք,
յառնա՜ծ եզերք...

 

►Լսել

Виктор Коноплев

Воскресший край

 

 

Вновь за весною полечу
в мой горный край
прекрасный край
увидеть снова я хочу
библейский край
предвечный край
твой каждый свежий лепесток
цветущий край
пахучий край
твой каждый голос голосок
поющий край
молчащий край
хочу вобрать в себя сполна
пьянящий край
бодрящий край
ростком зелѐным из зерна
кормящий край
творящий край
в тебе мечтаю прорасти
великий край
духовный край
к тебе ведут мои пути
распятый край
воскресший край!

 

►Слушать

 

Դիտումներ 334 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 06.10.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


ԽՈՒԼՈՒՀԱՄՐ ԴԵՒԵՐԸ

«Ո՞վ է այնպէս կոյր, ինչպէս ծառան իմ, եւ այնպէս խուլ,
ինչպէս պատգամաբերը իմ ուղարկած»։
(Եսայի 42;19)

Նրանք անցնում են աշխարհով՝
Աչքները կոյր խուլուհամրերը,
Գծում հրէ նշան-խազերը
Թեւատարած խաւարի մէջ։

Իրենց լոյսով ջահած վիհերը՝
Նրանք ոչինչ չեն նշմարում,
Լոկ արարում են ու կոչմանը
Կանխածիր անհաս են մնում.
..

Ճեղքած անարշալոյս գիշերը՝
Նետում են ցոլք նախագուշակ...
Նրանց նսիհն* Աստծոյ պատկերն է՝
Մութի´ մէջ ամպերից ծագած։


* Նսիհ - բախտ, ճակատագիր, ճակատի գիր
© Թարգման՝ Լուսինէ Աւետիսեան, 2015

Դիտումներ 352 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 05.10.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Յակինթ ու սուտակ ու զմրուխտ բեկ-բեկ,

Ու պատրանակերտ դիտակ մոգական,

Ցնորքից պարզուեց լուսողող պատկեր՝

Արեւառ մանուկ՝ գրկում սեւուկ գանձ...

 

Գառնուկը մանկան արտացոլանքն է,

Եւ մանուկն ինքն է գանգրագեղմ գառնուկ,

Արեւի նետած հրվիժակները

Միաձուլուել են արեւի գրկում...

 

Դիտումներ 362 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 04.05.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Դիտումներ 295 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 22.03.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


    ...Կարօտում եմ այն նեանդերթալցուն, որ քայլեց-անցաւ հազարամեակները որպէս տատասկոտ ճանապարհ, բարձրացաւ Լեռը Կատարելագործման, կարծեց՝ մօտ է գագաթին, քանզի ստորոտը արդէն հեռու էր թւում, ու մի պահ շունչ առնելիս շրջուել կարօտում է նեանդերթալցուն...

 

 


Նեանդերթալցու հնագոյն գծանկարը՝ յայտնաբերուած Պիրէնեան թերակղզու հարաւում՝ ջիբրալթարեան մի քարանձաւում, որն ըստ գիտնականների՝ վկայում է նեանդերթալցու՝ աբստրակտ պատկերներ ստեղծելու  ունակութեան մասին

 

Դիտումներ 363 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 08.11.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


«Եթէ Փրկչի խոստման համաձայն՝ իրենից յետոյ պիտի գայ Մխիթարիչը, ուրեմն ամէն ինչ անյոյս է...»։ ©Լ. Աւետիսեան

Դիտումներ 258 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 05.11.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


 

Այսօր յոգնել է այնքան Շունիկը սիրուն,
Չարաճճի պոչիկին բռնել էր ուզում,
Հիմայ քնած է անուշ Մօր տաքուկ գրկում,
Թաթով պոչիկն է բռնել բարի երազում...
 

 

Դիտումներ 369 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 08.09.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Նա ասում էր՝ լսէ՛ք, իսկ մենք չէինք լսում...
Նա ասում էր՝ նայէ՛ք, անիմաստ էր թւում...

Նա գնում էր հեռու ու սարերն էր ելնում,
Իր հաւատը տանում վճիտ աղբիւրներին,
Ու խմում էր երկար, բայց ծարաւն էր անյագ,
Ու կարօտն էր անմար՝ անտես ակունքների...

Դիտումներ 277 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 13.08.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


1 2 3 »
Сделать бесплатный сайт с uCoz