Գլխաւոր » ԳԵՏԱՓԻՆ...
01:08
ԳԵՏԱՓԻՆ...

Յոյսս թեւեց-անցաւ ուրցի կածաններով.
Ուրցի բոյրը ճօճք էր սարալանջին...
Լուսաբացին սիրտն իմ թեթեւ էր, արեւոտ,
Ինձ մանկացրեց՝ ունկը հեռու կանչին...

Իսկ մամռոտած քարին յուշս տխուր նստեց՝
Պապիս շուրթից լսած տողն իր սրտին...
Գուցէ աղօթքը իմ խոնաւ էր, անարեւ,
Որ մամռոտեց, մնաց այդ քարերին...

Ականջիս էր հասնում կարօտիս կանչն անվերջ,
Ասես հառաչում էր անտառն անքուն...
Միտքն իմ հեռանում էր ու փախչում էր հեւքով
Փախչող շաւիղներով՝ թաքուն ու լուռ...

Ու գետակին հակուող արահետի եզրին
Նոյն տատրակն էր խորհում արտի մասին,
Գետը նոյնն էր՝ դարձեալ իմ մանկութեամբ առլի...
Ու ոչինչ չէր հոսել հին օրերից...

Սի՜րտ իմ, քեզ ո՞վ օրհնեց, որ երազդ տեւէր՝
Աղօթքի պէս վաղուց մեռած աստղի,
Որ դարձերդ բոլոր խորհրդաւոր լինեն...
Անդառնալի ուղով հեռացումի...

1994 թ.

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 594 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/2
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz