Գլխաւոր » ՊԱՊԻՍ
01:59
ՊԱՊԻՍ

Իրիկնաժամ է. ձայները շուտով
       անդարձ կը մարեն...
Իրիկնաժամին թւում է յանկարծ
       պիտի արտասուեմ...
Ինձ սպասում էր պապս մի խաղաղ
       իրիկնաժամի՝
Աչքը հեռաւոր սարերը տանող
       արահետներին...
Եւ անձկութիւնն էր լռութեան գրկում
       թեւերը բացում,
Ու թոնրատնից հին խաղաղութեան
       բոյր էր թեւածում...

Հիմայ նոյն գիւղն է ինձ իր գիրկն առել,
       ձայներն են մարում,
Ու թոնրատունն է հացի բուրմունքով
       օդը բուրվառում,
Բայց էլ հեռաւոր արահետ փնտրող
       աչքերը չկան,
Ձայների նման անհետ մարել են
       ժպիտ ու խոհանք...
Երբ երազօրէն գառները սարից
       գիւղ էին իջնում,
Սարն ի վեր գուցէ բարձրանում էր նա
       եւ անէանում...
Գուցէ երազած այն անապական
       եզերքն է գտել...
Բայց տխրութիւն կայ... թւում է՝ հիմայ
       անզօր կ'արտասուեմ...

1994 թ.

 

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 327 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/1
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz