Գլխաւոր » Ստեղծագործութիւններ

Տո՛ւր անունդ, ինձ յայտնի՜ր
Քո գաղտնիքը լուսաթեւ,
Որ թողել է ոսկէ ծիր
Երազիս մէջ կարճատեւ...

Քո ժպիտն է արթնացրել
Աստղի շշուկն իմ հոգում,
Քո գոյութեամբ եմ չափել
Կեանքիս արժէքն աշխարհում...

Դիտումներ 351 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 18.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Ես՝ անեզր,
բայց եզերքը ինձնով է որոշւում...
Ես՝ անկայուն,
բայց ցամաքի ամենակայուն չափանիշն եմ...

Դիտումներ 337 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 09.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


 

Ծիծեռնակի թուխ մարմինն արդարեւ ինչ-որ սահման է,
Որ խանգարում է Անեզրութեան հետ նրա ձուլմանը...
Նիւթի փշրանքն այդ սահմանն է նաեւ Անսահմանութեան,
Որ ծաւալւում է՝ պարունակելով իր խորքերում մեզ...
 

Դիտումներ 319 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 04.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


« 1 2 3
Сделать бесплатный сайт с uCoz