Գլխաւոր » ԵՐԳ
00:03
ԵՐԳ

Տո՛ւր անունդ, ինձ յայտնի՜ր
Քո գաղտնիքը լուսաթեւ,
Որ թողել է ոսկէ ծիր
Երազիս մէջ կարճատեւ...

Քո ժպիտն է արթնացրել
Աստղի շշուկն իմ հոգում,
Քո գոյութեամբ եմ չափել
Կեանքիս արժէքն աշխարհում...

Սուրբ հմայքդ իմ հոգում
Սփռեց պայծառ աստղաբոյլ,
Կախարդեց ինձ առյաւէտ,
Ընդմիշտ մնաց անանուն...

Քո հայացքը ինձ որպէս
Լուսնաքարէ թալիսման
Կայծակներից պաշտպանեց
Ճամփաներին որոնման...

Ես սուզուեցի ծովացած
Քո հայացքում անյատակ՝
Նրա խորքում թողնելով
Հոգիս որպէս թալիսման...

Չասես անունդ պայծառ
Ու գաղտնիքդ լուսաթեւ.
Թող երազս ոսկեծիր
Ինձ պարուրի առյաւէտ...

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 352 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/1
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz