Գլխաւոր » ՆԵՐՍԸ ԵՒ ԴՈՒՐՍԸ
22:07
ՆԵՐՍԸ ԵՒ ԴՈՒՐՍԸ

Ծիծեռնակի թուխ մարմինն արդարեւ ինչ-որ սահման է,
Որ խանգարում է Անեզրութեան հետ նրա ձուլմանը...
Նիւթի փշրանքն այդ սահմանն է նաեւ Անսահմանութեան,
Որ ծաւալւում է՝ պարունակելով իր խորքերում մեզ...
Ու եթէ փորձենք Անհունի ներսից սահմանն այդ հատել,
Ծիծեռնակ կոչուող տարածութեան մէջ կը յայտնաբերենք
Անթեղուած խորհուրդը Ազատութեան երկնակամարի
Եւ էլի ուրիշ անբացատրելի խորհուրդներ լուսէ...
Կը կրկնապատկուի յանկարծ մեզ համար տիեզերքն այդժամ,
Ու կը հասկանանք, որ անեզրութիւն գոյութիւն չունի,
Քանզի սահման է աշխարհում ամէն մարմնեղէն էակ՝
Առեղծուածային շեմը լինելով զոյգ անհունների...
Ու եթէ այս կողմը փոքր ի շատէ ճանաչում ենք մենք,
Եւ եթէ անգամ գերազանց գիտենք խորքերը նրա,
Ապա ճշմարիտ, ճշմարիտ ասեմ,
Որ երջանիկ է նա, ով կարող է
Մարգարտահատի չափ պատկերացնել
Ներսի աշխարհը,
Հատել սահմանն ու
Այն կողմը տեսնել...


© Լուսինէ Աւետիսեան, 1994

 

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 319 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/4
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz