Գլխաւոր » ՀԱՒԱՏՈՒՄ ԵՄ
22:54
ՀԱՒԱՏՈՒՄ ԵՄ

Ես հաւատում եմ ծիլերին գարնան, ամռան արեւին,
Որոնցից մարդն իր մի բուռ հաւատի սերմն է հաւաքում,
Ես հաւատում եմ թեւերին թռչնի ու նաեւ... մտքի,
Որոնք տանում են միշտ դէպի բարձունք, ու չկայ անկում...

Հաւատում եմ ես յոյսի բարձունքին, աղօթքին յոյսի,
Որն առկայծում է անտուն անցորդի ճամփեքին խաւար,
Ես հաւատում եմ համայն աշխարհին Բարու եւ Լոյսի,
Հաւատում եմ ես աշխարհ շալակած մի հին մարդկութեան...

Ես հաւատում եմ եւ իմ հաւատին, որ բարձր է այնքան,
Որ հաւասար է անգամ այն Աստծուն, ում հաւատում ենք,
Ես հաւատում եմ ուժգին հաւատով, որ այս Համբարձման
Մհերն իր ժայռից դուրս է ժայթքելու ձիով հրեղէն...

Եւ հաւատալով՝ հաւատս քեզ եմ ուղարկում, Արցա՜խ,
Որպէս մի պոէմ, որպէս առասպել, որպէս երգ ու տաղ,
Որպէս աննիւթ զէնք՝ պատերազմելու ընդդէմ խաւարին...
Կրկին ու կրկին հաւատում եմ ես քո յաղթանակին...


1992 թ.

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 287 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/1
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz