Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները |
В разделе материалов: 23 Показано материалов: 11-20 |
Страницы: « 1 2 3 » |
Հեքիաթի սկզբում Էքզյուպերին նշում է իր կյանքի ուղու ամենամեծ բեկումը, որ եղավ 6 տարեկան հասակում, երբ մեծահասակները, տեսնելով իր առաջին ստեղծագործությունները, խորհուրդ տվեցին օձ չնկարել ո՛չ դրսի, ո՛չ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ։ Այս փաստը չէր կարող աննկատ անցնել, այն իր խորը հետքը պիտի թողներ երեխայի սրտում։ Եվ անգամ 42 տարեկան հասակում էության խոր շերտերում դեռևս չսպիացած վերքի ցավը պիտի զգար. «Ահա ինչպես պատահեց, որ ես 6 տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից։ N1 և N2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս» (6)։ Սա հոգևոր մի մեծ աղետ է, որն առօրյայում իր մասին չէր հիշեցնում։ Բայց անապատում հայտնված մարդուկի պահանջը՝ գառնուկ նկարի՛ր, պիտի նորոգեր կորստի ցավը։ |
...Հեքիաթում կա փոքրիկ՝ հեքիաթի համար աննշան ու անկարևոր մի պատմություն։ Այն տեքստում զետեղվել է՝ ասես Փոքրիկ իշխանի մոլորակի մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու նպատակով։ Բայց այդ պատմությունն իր հերոսով արդեն թերահավատություն է առաջացնում։ Այսպես՝ Թուրքիայում միայն 1963 թվականին է բացվել գիտատեխնիկական հետազոտական ընկերությունը, այդ երկիրը մինչ այդ չի ունեցել գիտական հիմնարկների միասնական համակարգ, և Սենտ-Էքզյուպերիի փաստարկը սքանչելի հայտնագործություն կատարած թուրք աստղագետի մասին հնչում է հեգնանքի պես։ Ամբողջ հեքիաթում ընդամենը երկու տարեթիվ կա. մեկը 1909 թվականն է, երբ հիշյալ աստղագետը հայտնաբերեց թիվ 612 մոլորակը, մյուսը՝ 1920-ը, երբ աստղագետների միջազգային կոնգրեսում բոլորը համաձայնեցին նրա հետ՝ եվրոպական հագուստով ներկայանալուց հետո միայն։ |
|
|
|
|
|
Եթե խմբավորելու լինենք միայն փիլիսոփայական և միայն պոետիկ հատվածները, երկու առանձին գրքեր կստացվեն, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող կրել «Ներաշխարհ» վերնագիրը։ Եվ նորից կարդալով գիրքը՝ վերստին համոզվում ես, որ միայն իմաստասիրության ու բանաստեղծական երևակայության ներդաշնակ միությամբ հարթած ճանապարհով է կարելի մտնել ներաշխարհ։ |
|
|