Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները

В разделе материалов: 23
Показано материалов: 21-23
Страницы: « 1 2 3

*Արվեստը ճշմարիտն է, ոչ երբեք՝ ճշմարտանմանը. «Արվեստը՝ կյանքի արտահայտություն, ոչ թե կյանքի նմանություն, ձևացում»։

*Արվեստը ոչ թե իրականության պատրանք, այլ իրականությունն ստեղծելն է. «Չեմ կարծեր, թե fiction-ներ ստեղծելը ավելի արժեք ունենա մեր գիտական ժամանակին մեջ», պետք է «իրականություն ստեղծել»։

*Ճշմարիտ արվեստի ամեն մի երկը հեռացումն է միատարրությունից և ձգտումը դեպի զգացմունքների ու գաղափարների բազմաշերտ ամբողջությունը. «Հավատարմագույն երկը այն է, որ զուտ չէ»։

*Հեղինակի վարպետության մասին կարող է վկայել երկի ամեն տողը, իսկ ամենից խոսունը վերջինն է. «Ինծի կթվի, թե վարպետը կճանչցվի յուրաքանչյուր տողեն, բայց մանավանդ վերջինեն»։

*Վարպետ է այն հեղինակը, որ կարող է միաձուլել գաղափարն ու պատկերը՝ համապատասխանեցնելով պատկերի ամենափոքր մասերն անգամ գաղափարի տարրերին։ Պիտի երկը «իրականության բոլոր ճշմարտության հետ խորհրդանշանի վերացական գերիրականությունը» ունենա և «մեծ գաղափար մը պատկերացնե»։

*Բանաստեղծությունը ծնվում է ներշնչանքից և անցյալի ապրումները վերապրելու տենչից. «Առանց սաստիկ բաղձանքի մը դեպի գրելի նյութը կարելի չէ արտադրել»։

*Կատարյալ արվեստը գեղեցիկի ու վեհի մարմնավորումն է պարզության մեջ. «Վեհագույն խոսքը Պարզ խոսք մըն է»։

*Թող անկատար մնա ձևը, բայց գաղափարը ոչինչ չկորցնի. «Երբ մարդ ճարտարություն և խորհուրդ միանգամայն կգործածե, երկրորդն է, որ կտուժե հանդիսատեսին մտքին մեջ»։ Չրաքյանը դյուրին ու անհետևողական է համարում պերճախոսությամբ դատող, հերքող քննադատությունը՝ գտնելով, որ քննադատը գոնե հեղինակի մոտավոր բարձրությունը պիտի ունենա՝ նրան ըմբռնելու համար, դրա հետ մեկտեղ՝ նաև մարգարեություն, ինտուիցիա՝ գրքերի խորքը թափանցելու համար. «Ստեղծում ու գուշակություն կա հոն ընելիք»[*]։

Просмотров: 872 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


«Պոետիկան» լայն հասկացություն է, և անհնար է վեր հանել նրա առաջադրած բոլոր խնդիրները։ ՈՒստի, մեր աշխատանքն ընդգրկում է հարցերի քննության մի որոշ շրջանակ։ «Ինտրայի պոետիկան» ուսումնասիրության առարկան «Ներաշխարհ», մասամբ՝ «Նոճաստան» գրքերն են, մամուլում լույս տեսած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև անտիպ նամականին, որն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում որպես կարևոր փաստանյութ. նախ՝ պոետիկան ներկայացնելու համար կարևորելով հեղինակի տեսական մտքերը՝ նամականու շնորհիվ որոշակիացրել ենք Չրաքյանի էսթետիկական հայացքները, համակարգել դրանք, պարզել գեղարվեստականության չրաքյանական իդեալը, և, այս առումով, նամակները պոեզիայի վերաբերյալ հեղինակի գեղագիտական հայացքները ճշտող հիմնական աղբյուրներից մեկն են, ապա՝ հենց նույն նամականիում առկա անկեղծ ու անմիջական տպավորությունների օգնությամբ «վերականգնել» հեղինակի ապրած իրականության պոետիկ այն դրվագները, որոնք «Ներաշխարհի» առանձին հատվածների նախապատկերներն են հանդիսացել։ Նամականին կարելի է համարել մի ինքնուրույն և ուշագրավ ստեղծագործություն, Չրաքյանի «Քերթողական արվեստը»։

Просмотров: 953 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


Արդի գրականագիտության մեջ նկատելի է որոշակի առաջընթաց, ակնհայտ է նաև մեթոդաբանական նորոգության միտումը՝ գրականագիտական միտքը ազատագրելու նախորդ ֆորմացիայի գաղափարախոսությամբ ամրագրված նորմատիվ բանաձևերից։ Հաճույքով պիտի նշեմ, որ ասպարեզ է գալիս երիտասարդ գրականագետի նոր սերունդը՝ օտար լեզուների գիտակ, համակողմանիորեն զարգացած և համակարգչային գործառությանը հաղորդակից, ընդլայնելու գրականագիտության աշխարհայացքն ու փիլիսոփայական ենթահորիզոնը։ Այսպես է իր հայտը ներկայացնում բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը «Տիրան Չրաքյան-Ինտրայի պոետիկան» ուսումնասիրությամբ։

Просмотров: 594 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


1-10 11-20 21-23