| Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » Հավերժամանուկը |
| В категории материалов: 6 Показано материалов: 1-6 |
Сортировать по: Ժամանակագրական՝ · Անուանական · Ըստ կարգավիճակի՝ · Ըստ մեկնաբանուածութեան քանակի՝ · Ըստ դիտումների քանակի՝
|
|
|
Դարբնության, երկրագործության, նավագնացության ու ճանապարհորդության, հովվության, կախարդության ու արվեստների հովանավոր աստվածներն ու Փոքրիկ իշխանը
|
|
Հեքիաթի սկզբում Էքզյուպերին նշում է իր կյանքի ուղու ամենամեծ բեկումը, որ եղավ 6 տարեկան հասակում, երբ մեծահասակները, տեսնելով իր առաջին ստեղծագործությունները, խորհուրդ տվեցին օձ չնկարել ո՛չ դրսի, ո՛չ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ։ Այս փաստը չէր կարող աննկատ անցնել, այն իր խորը հետքը պիտի թողներ երեխայի սրտում։ Եվ անգամ 42 տարեկան հասակում էության խոր շերտերում դեռևս չսպիացած վերքի ցավը պիտի զգար. «Ահա ինչպես պատահեց, որ ես 6 տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից։ N1 և N2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս» (6)։ Սա հոգևոր մի մեծ աղետ է, որն առօրյայում իր մասին չէր հիշեցնում։ Բայց անապատում հայտնված մարդուկի պահանջը՝ գառնուկ նկարի՛ր, պիտի նորոգեր կորստի ցավը։ |
|
...Հեքիաթում կա փոքրիկ՝ հեքիաթի համար աննշան ու անկարևոր մի պատմություն։ Այն տեքստում զետեղվել է՝ ասես Փոքրիկ իշխանի մոլորակի մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու նպատակով։ Բայց այդ պատմությունն իր հերոսով արդեն թերահավատություն է առաջացնում։ Այսպես՝ Թուրքիայում միայն 1963 թվականին է բացվել գիտատեխնիկական հետազոտական ընկերությունը, այդ երկիրը մինչ այդ չի ունեցել գիտական հիմնարկների միասնական համակարգ, և Սենտ-Էքզյուպերիի փաստարկը սքանչելի հայտնագործություն կատարած թուրք աստղագետի մասին հնչում է հեգնանքի պես։ Ամբողջ հեքիաթում ընդամենը երկու տարեթիվ կա. մեկը 1909 թվականն է, երբ հիշյալ աստղագետը հայտնաբերեց թիվ 612 մոլորակը, մյուսը՝ 1920-ը, երբ աստղագետների միջազգային կոնգրեսում բոլորը համաձայնեցին նրա հետ՝ եվրոպական հագուստով ներկայանալուց հետո միայն։ |
|
|
|
|

Փոքրիկ իշխանը նախ՝ վեցամյա Անտուանն է՝ մեծահասակների կողմից «լքված» ու «անպաշտպան», վտարված «Օլիմպոսից», իր մոլորակում մեկուսացած՝ որպես որբ, իր մոլորակի վրա մենակ՝ որպես աստված, ինչպես Ապոլոնը Դելոսում։
Արվեստի մեծ գործը, ինչպես երազատեսությունը, իր ողջ համոզչությամբ հանդերձ, ինքն իրեն երբեք չի մեկնաբանում և երբեք չի ունենում միանշանակ բացատրություն. այն միայն ծնում է պատկեր, ինչպես բնությունն է բույս աճեցնում, իսկ մեզ իրավունք է տրվում այդ պատկերից մեր եզրահանագումները կատարել։
Հետաքրքիր անհամաձայնություն կա, մերժում և հափշտակություն միաժամանակ, մի ներքին պարադոքս։ Հնչում է հանդիմանանք մեծահասակների հասցեին, թե նրանք շատ են սիրում թվեր և միայն դրանցով են պատկերացնում իրերն ու երևույթները, թե նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ է կյանքը, ծիծաղում են համարների ու թվերի վրա։ Սակայն միևնույն պահին թիվը այս հեքիաթի անբաժան և ամենահատկանշական տարրն է...
ենտ-Էքզյուպերին ծնվել է 1900 թվականի հունիսի 29-ին Լիոնում՝ կոմս Ժակ դը Սենտ-Էքզյուպերիի ընտանիքում։ ՈՒզում եմ փոքրիկ ուշադրություն հրավիրել 6-րդ ամսվա՝ հունիսի վրա՝ նշելով, որ սա ինքնանպատակ հիշեցում չէ։ ՈՒշադրության արժանի երկրորդ փաստը հունիսի 29-ի՝ շաբաթվա 6-րդ օր լինելն է. այդ օրն ուրբաթ էր, որ շատ ժողովուրդների օրացույցների համաձայն, ինչպես և մշակութալեզվական ավանդույթով՝ մինչև օրս էլ անվանվում է վեցերորդ օր (հայերի հին շաբաթացույցում՝ «վեցշաբթի»)։
«Փոքրիկ իշխանը» այն ստեղծագործություններից է, որ մեծ հափշտակությամբ կարելի է վերընթերցել ու չձանձրանալ։ Սա մի երկ է, որ ստիպում է իրեն վերհիշել ու նորից կարդալ՝ վերապրել տալով գեղագիտական այն հաճույքը, որ պատճառել է նախկինում։ Բայց զարմանալիորեն այդ գեղեցիկ գիրքը վերաբացողն իր համար գոնե մեկ նոր բան է հայտնաբերում այնտեղ։