Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻ (ԻՆՏՐԱ) ՊՈԵՏԻԿԱՆ

В категории материалов: 10
Показано материалов: 1-10

Сортировать по: Ժամանակագրական՝ · Անուանական · Ըստ կարգավիճակի՝ · Ըստ մեկնաբանուածութեան քանակի՝ · Ըստ դիտումների քանակի՝
Просмотров: 361 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 29.01.2016 | Комментарии (0)

Մանրամասն »»»


         «Ներաշխարհի» վերջին էջում, ասես ինչ-որ կախարդանքով, հենց գիշերվա խորհրդավորության մեջ աղոտ հայտածվում է մինչ այդ անտեսանելի, անշոշափելի, եթերային էությունը, կարծես հայտնության ականատեսն ես լինում և ունենում ես վերնայինի հետ հաղորդվածի զգացողություն։ Այդպես մահվան հորձանուտից փրկվածներն են պատմում իրենց տեսիլքները։ Ահա իրական Իռենան, նույն ինքը՝ Սերը, «լուսնագիշերեն հիակերտված Կույսը», «կերպարանքը ամպագույն», «սյուքե շղարշի մը մեջ պարուրված», «գիշերագույն մազերու վետքերով խորհրդապսակված», «մեղույշ շրթունք անէագին», իսկ արտևանունքից նրա հայացքում ծավալվող գիշերվա օծությունն է կաթում։ Ահա մի «Մեղեդի ծննդի», որի տողերը առկայծուն աստղերի պես ցրված են «Ներաշխարհի» գիշերային երկնքում։ Առաջին հայացքից թվում է, թե Չրաքյանի բանաստեղծությունը հիմք չպիտի տար Նարեկացու տաղի հետ համեմատության համար, որովհետև վերջինիս վառ ու գունեղ, լույսով ու ջերմությամբ, բույրով ու քաղցրությամբ հագեցած պատկերների կողքին Չրաքյանի էակը գիշերոտ է, գիշերաբույր, գիշերով օծված։ Սակայն ի՞նչն է, որ միտքը տանում է զուգադրելու երկու բանաստեղծներին հենց այս կետում։ Կանացի հմայքի երկու ակունքները, կնոջ էության գեղեցիկ դրսևորումները մի դեպքում արտաքին բարեմասնություններում, նույնքան գեղեցիկ, որքան բնությունը, մյուս դեպքում՝ միստիկ ու խորհրդավոր ներաշխարհում, նույնքան խորհրդավոր, որքան բնությունը։

Просмотров: 835 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


«Բացարձակին հասնելու համար բացարձակ միջոց մը պետք է և այդ միջոցն է Սերը»։
«Սերն է միայն, որ իր անանձնականությամբ պիտի գտնել տար ամենուրեք, ի՛նչ որ միայն ու գերազանցապես արժանի է պաշտվելու»։
«Սերն է լոկ պայման զԱստված գտնելու»։
«Սերը միջոցն է Կատարելության գյուտին, ուրեմն և միջոցն անոր տիրացման, հետևաբար նաև անոր պահպանման»։
Այս տողերը, որ հիշեցնում են Պողոս առաքյալի «Թուղթ առ Կորնթացիսի» «Սեր» վերնագրված տասներեքերորդ գլուխը, մեջբերված են 1913-ով թվագրված «Պտույտ» արձակ երկից և ամբողջացնում են Չրաքյանի՝ սիրո փիլիսոփայությունը։

Просмотров: 1453 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


   Ավելի պատկերավոր կլինի, եթե տանք Չրաքյանի նախադասությունների «երաժշտական» վերլուծությունը մեկ նախադասության օրինակով։ «Երգիոնում մը կամբառնար» արտահայտությունը, որն, ըստ էության, գլխավոր անդամներից կազմված պարզ նախադասություն է, հնչում է որպես նախադասության հիմնական մեղեդի՝ երաժշտական մեկ գործիքի կատարմամբ, որ թերևս հենց երգեհոնն է։ Հետո ձայնակցում է մեկ այլ գործիք՝ ծնծղան. «Երգիոնում մը կամբառնար Ծովեն»։ Մի երրորդը, հավանաբար փողային մի նվագարան, իր խորքային արձագանքվող ձայնն է միացնում, և հնչում է՝ «Վիրապային երգիոնում մը կամբառնար Ծովեն»։ Այնուհետև լսվում է հոգևոր երաժշտության մի մոտիվ, երաժշտությունն ավելի ու ավելի ծավալային է դառնում. «Ալելույաներու վիրապային երգիոնում մը կամբառնար Ծովեն»։ Եվ, վերջապես, ասես երգչախումբն է միանում բազմաձայն սիմֆոնիային, և նախադասությունը դառնում է ամբողջական ու ավարտուն. «Անիծագոռ ալելույաներու վիրապային երգիոնում մը կամբառնար Ծովեն» (49)։ Ոչ մի բառ ավելորդ չէ, որևէ բառ ավելացնելն էլ իմաստ չի ունենա, որովհետև, եթե այն չթուլացնի անգամ տողը, ապա ավելորդ պաճուճանք կդառնա։

Просмотров: 1197 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


«Հուզումով, տենդով պիտի խորհիմ, որ ես ալ փիլիսոփայությունը պիտի խառնեմ Արվեստին»։

Եթե խմբավորելու լինենք միայն փիլիսոփայական և միայն պոետիկ հատվածները, երկու առանձին գրքեր կստացվեն, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող կրել «Ներաշխարհ» վերնագիրը։ Եվ նորից կարդալով գիրքը՝ վերստին համոզվում ես, որ միայն իմաստասիրության ու բանաստեղծական երևակայության ներդաշնակ միությամբ հարթած ճանապարհով է կարելի մտնել ներաշխարհ։
 

Просмотров: 1090 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


    Չրաքյանը հատկապես շեշտում է գիտելիքների պաշարի և կուտակած տեղեկությունների ծավալի կարևորությունը. «Գիրք մը գրելու համար մատենադարան մը տակնուվրա ընելու է»։ Սակայն միայն գիրք գրելը չէ, որ պահանջում է անսահման աշխատասիրություն, այդպիսի գիրքը «կարդալու համար ալ հարկ է մատենադարան մը տակնուվրա ընել, այսինքն՝ հմուտ ըլլալ, մարզված ըլլալ, կարդալու դժվարին արհեստին վարժ ըլլալ գեթ…»։
         Կարելի է ստեղծել կամ պարզապես շարադրել «Ներաշխարհի» ստեղծման պատմությունը, որ սկիզբ է առնում 1897-ից, թեև ունի իր նախապատմությունը. 1875 թիվը… Պոլիսը՝ պոեզիայով շնչող իր անկյունով՝ Իսկյուտարով… Պոլսի մտավորականությունը ձևավորող Պերպերյան վարժարանը… հանելուկներն ու փոքրիկ ոտանավորները… նկարչական ձիրքը… «Բանաստեղծության վախճանը» հոդվածը…

Просмотров: 961 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


         Ըստ Չրաքյանի՝ ողջ աշխարհը նյութական է։ Նույնիսկ հոգին սահմաններ չունեցող նյութ է։ «Հոգին սահմանազերծ, անպարագիծ Նյութն է, Նյութին նախնաձևությունն ու վերջնաձևությունը»։ Եվ աշխարհում բոլոր արարածները կազմում են չափազանց նոսր նյութի՝ Հոգու, և խտացված Եթերի՝ մարմնի միասնություն. «Բոլոր էակներն այս երկու ձևերը միանգամայն կկրեն»։
           «Զույգ անհուն ձևերուն մեջտեղ մեկը կա, անպատում էակ, որ փոխանցումն է նյութեն Հոգվույն. Նյութին տրտմությամբը դեռ լի. հոգվույն երանությամբն արդեն զեղուն. և համրորեն կբարձրանա դեպի նյութազերծումը, դեպի աստիճանական, դեպի արդեն իրագործվող հոգիացումը, կաննյութանա, կվերանա...»։

Просмотров: 892 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


*Արվեստը ճշմարիտն է, ոչ երբեք՝ ճշմարտանմանը. «Արվեստը՝ կյանքի արտահայտություն, ոչ թե կյանքի նմանություն, ձևացում»։

*Արվեստը ոչ թե իրականության պատրանք, այլ իրականությունն ստեղծելն է. «Չեմ կարծեր, թե fiction-ներ ստեղծելը ավելի արժեք ունենա մեր գիտական ժամանակին մեջ», պետք է «իրականություն ստեղծել»։

*Ճշմարիտ արվեստի ամեն մի երկը հեռացումն է միատարրությունից և ձգտումը դեպի զգացմունքների ու գաղափարների բազմաշերտ ամբողջությունը. «Հավատարմագույն երկը այն է, որ զուտ չէ»։

*Հեղինակի վարպետության մասին կարող է վկայել երկի ամեն տողը, իսկ ամենից խոսունը վերջինն է. «Ինծի կթվի, թե վարպետը կճանչցվի յուրաքանչյուր տողեն, բայց մանավանդ վերջինեն»։

*Վարպետ է այն հեղինակը, որ կարող է միաձուլել գաղափարն ու պատկերը՝ համապատասխանեցնելով պատկերի ամենափոքր մասերն անգամ գաղափարի տարրերին։ Պիտի երկը «իրականության բոլոր ճշմարտության հետ խորհրդանշանի վերացական գերիրականությունը» ունենա և «մեծ գաղափար մը պատկերացնե»։

*Բանաստեղծությունը ծնվում է ներշնչանքից և անցյալի ապրումները վերապրելու տենչից. «Առանց սաստիկ բաղձանքի մը դեպի գրելի նյութը կարելի չէ արտադրել»։

*Կատարյալ արվեստը գեղեցիկի ու վեհի մարմնավորումն է պարզության մեջ. «Վեհագույն խոսքը Պարզ խոսք մըն է»։

*Թող անկատար մնա ձևը, բայց գաղափարը ոչինչ չկորցնի. «Երբ մարդ ճարտարություն և խորհուրդ միանգամայն կգործածե, երկրորդն է, որ կտուժե հանդիսատեսին մտքին մեջ»։ Չրաքյանը դյուրին ու անհետևողական է համարում պերճախոսությամբ դատող, հերքող քննադատությունը՝ գտնելով, որ քննադատը գոնե հեղինակի մոտավոր բարձրությունը պիտի ունենա՝ նրան ըմբռնելու համար, դրա հետ մեկտեղ՝ նաև մարգարեություն, ինտուիցիա՝ գրքերի խորքը թափանցելու համար. «Ստեղծում ու գուշակություն կա հոն ընելիք»[*]։

Просмотров: 871 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


«Պոետիկան» լայն հասկացություն է, և անհնար է վեր հանել նրա առաջադրած բոլոր խնդիրները։ ՈՒստի, մեր աշխատանքն ընդգրկում է հարցերի քննության մի որոշ շրջանակ։ «Ինտրայի պոետիկան» ուսումնասիրության առարկան «Ներաշխարհ», մասամբ՝ «Նոճաստան» գրքերն են, մամուլում լույս տեսած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև անտիպ նամականին, որն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում որպես կարևոր փաստանյութ. նախ՝ պոետիկան ներկայացնելու համար կարևորելով հեղինակի տեսական մտքերը՝ նամականու շնորհիվ որոշակիացրել ենք Չրաքյանի էսթետիկական հայացքները, համակարգել դրանք, պարզել գեղարվեստականության չրաքյանական իդեալը, և, այս առումով, նամակները պոեզիայի վերաբերյալ հեղինակի գեղագիտական հայացքները ճշտող հիմնական աղբյուրներից մեկն են, ապա՝ հենց նույն նամականիում առկա անկեղծ ու անմիջական տպավորությունների օգնությամբ «վերականգնել» հեղինակի ապրած իրականության պոետիկ այն դրվագները, որոնք «Ներաշխարհի» առանձին հատվածների նախապատկերներն են հանդիսացել։ Նամականին կարելի է համարել մի ինքնուրույն և ուշագրավ ստեղծագործություն, Չրաքյանի «Քերթողական արվեստը»։

Просмотров: 952 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


Արդի գրականագիտության մեջ նկատելի է որոշակի առաջընթաց, ակնհայտ է նաև մեթոդաբանական նորոգության միտումը՝ գրականագիտական միտքը ազատագրելու նախորդ ֆորմացիայի գաղափարախոսությամբ ամրագրված նորմատիվ բանաձևերից։ Հաճույքով պիտի նշեմ, որ ասպարեզ է գալիս երիտասարդ գրականագետի նոր սերունդը՝ օտար լեզուների գիտակ, համակողմանիորեն զարգացած և համակարգչային գործառությանը հաղորդակից, ընդլայնելու գրականագիտության աշխարհայացքն ու փիլիսոփայական ենթահորիզոնը։ Այսպես է իր հայտը ներկայացնում բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը «Տիրան Չրաքյան-Ինտրայի պոետիկան» ուսումնասիրությամբ։

Просмотров: 594 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 13.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»