Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » Այլ

ՅԱՓՇՏԱԿՈՂ ԹԷ ՍՏԵՂԾՈՂ
Ինչպէ՞ս տարբերել մշակոյթ գողացող եւ սրիկայաբար իւրացնող պետութիւնը մշակոյթ ստեղծող եւ նրա վրայ յենուող պետութիւնից...
Ցաւոտ հարց է, մանաւանդ երբ յաճախ առաջինը երկրորդի տեղ է ընդունւում, առաւել եւս երբ հաւասարութեան նշան է դրւում կողոպտուածի ու գողի միջեւ...

Երկու այս որակները ակնյայտ կերպով տրամագծօրէն հակադիր են միմեանց։ Բայց իրականութիւնն այն է, որ կարելի է ստեղծել, նոյնիսկ ստեղծուած են եւ կիրառւում են այդ որակները բնորոշող երկու նոյնահունչ բառեր։ Իսկ այս ամէնի զաւեշտն ու անհեթեթութիւնն այն է, որ արդի ուղղագրութեամբ դրանք ունեն գրութեան մէկ ձեւ՝ «մշակութահեն»։
Եւ սա, հասկանալի տրամաբանութեամբ, բոլորովին էլ եզակի դէպք չէ։
... Մինչդեռ դասական կամ մեսրոպեան ուղղագրութիւնը նման դէպքերում ոչ մի թիւրիմացութեան տեղ չի թողնում, որովհետեւ ի սկզբանէ յստակեցրել է խնդիրը իր կուռ ու անշրջանցելի տրամաբանութեամբ։ Նա առաջարկում է «մշակութահէն» եւ «մշակութայեն» տարբերակները։ Առաջին բառի հէն-ը նշանակում է աւազակ, երկրորդինը գրաբարեան յենուլ (յենուել) բառի յեն արմատն է։
Եզրակացութիւնս մէկն է. որպէսզի պետութիւնը լինի մշակութայեն, պէտք է այն կառուցողները նախ եւ առաջ արմատականօրէն տարբերակեն յափշտակողին ստեղծողից... Զուր չեն մեր նախահայրերը գաղափարները տեղաւորել արմատների մէջ, եւ իւրաքանչիւր արմատ-նշան օժտուել է որոշակի ինքնաբաւ խորհուրդով...
Բառարմատները տարողունակ խորհրդ+ա+նշաններ են, ... որոնք տասնամեակներ առաջ յափշտակուել են մեզնից, ... իսկ մենք դեռ տարակուսում ենք վերադարձնել...
08.10.2016
Լուսինէ Աւետիսեան
Категория: Այլ |
Просмотров: 415 Добавил: © Լուսինէ Աւետիսեան (08.10.2016) | Рейтинг: 0.0/0 | Комментарии: 1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz