Գլխաւոր » Յօդուածներ |
Մատենացանկի նիւթեր: 36 Ցուցադրուած նիւթեր: 11-20 |
Էջեր: « 1 2 3 4 » |
...Ուրեմն անհրաժեշտ է վերանայել մեր թարգմանչական գործը եւ այն խրախուսելով՝ լայնօրէն յանձնարարել Սփիւռքի մեր մտաւորականներին։ Բոլոր ոլորտների մասնագէտները կարող են իրենց գիտելիքներն ու կարողութիւնները օգտագործել ի նպաստ ազգային մշակոյթի զարգացման, եւ դա անել յատկապէս արեւմտահայերէնի եւ այլ լեզուի կրողը լինելու ճակատագրօրէն եւ կենսականօրէն իրենց բաժին ընկած բացառիկ մենաշնորհով։ Իսկ մենք հայրենիքում արեւմտահայերէնը գերազանց ճանաչելու հարցը պիտի լուծենք, որին հրաշալի կերպով կ'օգնի նաեւ օտար գրականութիւններին արեւմտահայերէնով ծանօթանալու արդէն նշածս հնարաւորութիւնը։ Մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը եւ կայունութեան օրէնքով՝ մինչ օրս, համաշխարհային մշակոյթի հետ արեւելահային կապող միակ միջնորդ լեզուն ռուսերէնն է եղել, իսկ օտարալեզու գրականութեան թարգմանութիւնը հիմնականում ոչ բնօրինակից, այլ ռուսերէնից։ Որքան տեղին պիտի լինի, եթէ մեր եւ աշխարհի միջնորդ լեզուն լինի արեւմտահայերէնը... Կարդալ աւելին |
Արմատների եւ գաղափարների կորուստից բացի՝ պարտադրուած ուղղագրութիւնը յաջողութեամբ նպաստեց երկու գրական լեզուները կրողների միջեւ անդունդի հետզհետէ մեծացմանը... 1913 թուականին հրապարակած իր «Մեր ուղղագրութեան մասին» ծաւալուն յօդուածում Մ. Աբեղեանը գրում է. «Միանգամ ընդմիշտ պիտի հրաժարուել ուղղագրութեան մէջ հիմնական փոփոխութիւններ մտցնելու ամէն ծայրայեղ մտքից, որով ցանկանում են (ընդգծումը՝ Լ. Ա.) մեր ուղղագրութիւնը խիստ հնչաբանական դարձնել, որովհետեւ այդպիսի մտքի գործադրութիւնը հաւասարազօր է մեր մեծ ջանքերով ձեռք բերած գրական լեզուներից հրաժարուելուն, առնուազն գոնէ երկու այնպիսի գրական լեզու ունենալուց, որոնք իրարուց անչափ հեռու կը լինին»։ Նոյն յօդուածում աւելի վերը ասուած է. «Ուղղագրութիւնը միութիւն պիտի ունենայ, որպէս զի նոյն լեզուն խօսող մարդիկ կարողանան մէկմէկու գրած հեշտութեամբ վերծանել։ Բացի այդ՝ բառերի պատկերները դարէ դար էլ չպիտի մեծ փոփոխութիւնների ենթակայ լինին, որպէս զի յաջորդ սերունդները չկտրուեն նախորդների հետ գրի միջոցով մտաւոր հաղորդակցութիւն ունենալուց։ Եթէ չլինի ուրեմն ուղղագրութեան այս ընդհանուր եւ տեւական միութիւնը, չի կարող գոյութիւն ունենալ եւ մի ընդհանուր գրական լեզու։ Հայերէնի համար աւելի մեծ է այս պայմանի նշանակութիւնը, քանի որ մենք ունենք այսօր երկու գրական լեզուներ, որոնք նոյնանում են գոնէ միակերպ ուղղագրութեամբ։ Ուստի հենց սկզբից պիտի ասեմ, որ եթէ որ եւ է փոփոխութիւն պէտք է մեր ուղղագրութեան մէջ աւելի խառն դրութիւն մտցնի եւ մեր գրական լեզուներն իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի»։ |
ԵԼԱԿԷՏ ՆԵՐՔԻՆ ՊԱՏՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ |
...Պատահական չէ, որ գիրքը բացւում է հայոց լեզուին նուիրուած ձօնով։ Ազգային արմատին կառչող անհատի ամենաբնական մղումն է սա, որով նախ՝ նա ապաստանում է ամենաապահով տարածութեան մէջ, այն ամրոցում, որը աշխարհի չորս ծագերում տունն է հայի, ինչպէս հաւաստում է Թէքէեանը, եւ որը, ինչպէս Աբովեանն է վկայում, պահողն է ազգի։ |
Մահթումկուլի Ֆրագի (1727 - 1783)
ՎԻՐԱՒՈՐԸ Թարգման՝ Լուսինէ Աւետիսեան
Ժլատ է եղել խնդութիւն բաժանողը. Իմ սիրտը այրել են խայթոց ու փորձանք, Պատել է մարմնիս Էյուպի* մարմնի դողը, Խոցուած եմ, իսկ դուք օգնելու ինձ չեկաք։
Տապից ածխացած լեռնային լանջերով մին Քաշում է անտունը իր կեանքն հառաչով լի.. |
...Զգո՜յշ, զգո՜յշ։ |
|
ԽՈՒԼՈՒՀԱՄՐ ԴԵՒԵՐԸ «Ո՞վ է այնպէս կոյր, ինչպէս ծառան իմ, եւ այնպէս խուլ, Նրանք շրջում են աշխարհում՝ Նրանց լոյսով զնգում վիհերը, Ճեղքած անարշալոյս գիշերը՝ |
Թարգմ.՝ Լուսինէ Աւետիսեանի Ա. ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԱՄԱՌԱՆՈՑԸ Սիմեիզի շրջակայքում զբօսանքների ժամանակ ուշադրութիւնս գրաւեց լեռան կտրուկ զառիկողին տեղաւորուած միայնակ մի ամառանոց։ Դէպի այդ ամառանոցը տանող ճանապարհ անգամ չէր գցուած։ Այն պատում էր բարձր շրջապարիսպը՝ միակ ցածր դռնակով, որ միշտ պինդ ծածկուած էր լինում։ Եւ ո´չ մի բոյսի թուփ, ո´չ մի ծառ չէր երեւում պարսպի վերեւում։ Ամառանոցի շուրջ դեղինին տուող ապառաժների մերկ սանդղավանդներն էին, նրանց միջեւ տեղ-տեղ աճել էին մոշի ազազուն թփեր եւ լեռնային գաճաճ թեք սոճիներ...
|