ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՒ ՁԵՒԱԻՄԱՍՏԱՅԻՆ ԿԱՐԵՒՈՐ ՅԵՆԱԿԷՏԵՐԸ`ՎԵՐԼՈՒԾՈՂԻ ՀԱՅԵԱՑՔՈՎ
|
Մօտ ապագայում գրաբարը պէտք է մտնի հանրակրթական դպրոց՝ որպէս պարտադիր առարկայ, որպէս անհրաժեշտ առնչութեան եզակի հնարաւորութիւն։ Բազմաթիւ աւելորդութիւններով խճողուած կրթական ծրագրերի ենթապատկերին անընդունելի են անհիմն այն պատճառաբանութիւնները, թե այդպիսով մեծ է լինելու աշակերտների ծանրաբեռնումը. ապացուցման կարիք չունեցող բացարձակ դրոյթ է, որ դպրոցահասակ երեխան օժտուած է լեզու սովորելու բացառիկ ունակութեամբ, որից նախ եւ առաջ պէտք է օգտուի դասական հայերէնը։ Պատահական չէ, որ Եւրոպայի հանրակրթական համակարգից մի ժամանակ դուրս մղուած լատիներէնը եւ հին յունարէնը վերստին պարտադիր կերպով մտան դպրոցական ծրագրեր. սկսեցին գիտակցել, որ առանց մայր լեզուի իմացութեան եւ առանց նրա մտածողութեան իւրացման հիմնազուրկ են երիտասարդ լեզուներն ու նրանցով ստեղծուող մշակութային արժէքները։ Եւ սա այն դէպքում, երբ, օրինակ, լատիներէնը ներկայիս եւրոպական ոչ մի ժողովրդի՝ մինչեւ անգամ իտալացիների ազգային լեզուն չէ։ Այս ենթատեքստում նոյնպէս պէտք է գնահատել եւ փայփայել ազգային մեր լեզուն՝ որպէս ազգերի մէջ մեզ առանձնացնող քաղաքակրթաստեղծ երեւոյթ, եւ բարձրանալու համար կառչել դեռեւս մեզ հասանելի նրա սանդղամատներից։
Դիտումներ 936 |
|
Ամսաթիւ 29.08.2018
| Մեկնաբանութիւններ (0)
Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»» |
Մի քանի հնչիւններից բաղկացած տարողութիւններում մի ժամանակ ինչ-որ մեկը ինչ-որ կերպ իմաստնօրէն խտացրել ու պահածոյացրել է տիեզերածաւալ առասպելներ, հնագոյն աւանդութիւններ, որոնք սպասում են բացուելու իրենց ժամին, որ իրենց պերճանքով վերստին հարստացնեն իրերն ու երեւոյթները... Նրանց համեստ ու առաջին հայեացքից պարզունակ կերպարանքում ոգեղէն անպարագրելի հիւսուածքներ են ներդասաւորուած՝ էջերի պէս, որոնցում սրբագիր նշաններով արձանագրուած են ազգի ոգու կենսագրութիւնն ու նկարագիրը...
Յաճախ բառերի ստուգաբանութեան փորձերը անսպասելի իմաստային դաշտեր են բացում տիեզերածնական առասպելների մթին խորշերում... Այդպիսին է ներկայանում «աղջիկ» բառը՝ որպէս հնագոյն առասպելի խտացուցիչ։
Յօդուածն ամբողջութեամբ՝ շուտով։
Դիտումներ 967 |
|
Ամսաթիւ 13.06.2018
| Մեկնաբանութիւններ (0)
Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»» |
Ուղղագրական մի քանի հիմնաւորումներ |
Թօռը կըտրի՛ց, հինչ ա՞նինք,
Դիտումներ 685 |
|
Ամսաթիւ 17.03.2017
| Մեկնաբանութիւններ (0)
Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»» |
Ինչպէ՞ս տարբերել մշակոյթ գողացող եւ սրիկայաբար իւրացնող պետութիւնը մշակոյթ ստեղծող եւ նրա վրայ յենուող պետութիւնից... Ցաւոտ հարց է, մանաւանդ երբ յաճախ առաջինը երկրորդի տեղ է ընդունւում, առաւել եւս երբ հաւասարութեան նշան է դրւում կողոպտուածի ու գողի միջեւ...
Երկու այս որակները ակնյայտ կերպով տրամագծօրէն հակադիր են միմեանց։ Բայց իրականութիւնն այն է, որ կարելի է ստեղծել, նոյնիսկ ստեղծուած են եւ կիրառւում են այդ որակները բնորոշող երկու նոյնահունչ բառեր։ Իսկ այս ամէնի զաւեշտն ու անհեթեթութիւնն այն է, որ արդի ուղղագրութեամբ դրանք ունեն գրութեան մէկ ձեւ՝ «մշակութահեն»։
|
Բացի ակնյայտ տարորոշուող լինելուց, բայց եւ այդ առանձնայատկութեամբ հանդերձ՝ հայերէն գրերը իւրատեսակ ակնամարզիչներ են, եւ ես չեմ վարանի յատուկ ընդգծել, որ դրանց վրայով սահող բիբերի ակամայ սեւեռումները նպաստում են տեսողութեան պայծառացմանն ու բուժմանը... Հայերէն տեքստ ընթերցելով՝ անգիտակցաբար մեր աչքերը յանձնում ենք բուժական արարողութեան, մի ծէսի, որը, ճիշտ գրականութիւն կարդալու դէպքում, պայծառացնում է միտքը, հոգին, սիրտն ու աչքերը միաժամանակ... Համալիր բուժման աւելի արդիւնաւէտ միջոց չկայ... |
Դիտումներ 999 |
|
Ամսաթիւ 04.06.2016
| Մեկնաբանութիւններ (0)
Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»» |
ՆԵՐԲՈՂԱԿԱՆ
|
Լուսինէ Աւետիսեան Email: lusineavetisyan@ymail.com
Դիտումներ 789 |
|
Ամսաթիւ 22.04.2016
| Մեկնաբանութիւններ (0)
Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»» |