Մի՞թէ Յաւերժութեան կէսն էլ յաւերժութիւն չէ, նրա կէսի կէսն էլ, եւ այսպէս շարունակ... Ուստի, ճշմարիտ է, որ մէկ վայրկեանն էլ յաւերժութիւն է։ Ով չի հաւատում այս ճշմարտութեանը, նա կարող է կորցնել Յաւերժութիւնը վայրկեան կորցնելու անհոգութեամբ...
Յաւերժութեան կէսն էլ յաւերժութիւն է անկասկած...
Մի քանի հնչիւններից բաղկացած տարողութիւններում մի ժամանակ ինչ-որ մեկը ինչ-որ կերպ իմաստնօրէն խտացրել ու պահածոյացրել է տիեզերածաւալ առասպելներ, հնագոյն աւանդութիւններ, որոնք սպասում են բացուելու իրենց ժամին, որ իրենց պերճանքով վերստին հարստացնեն իրերն ու երեւոյթները... Նրանց համեստ ու առաջին հայեացքից պարզունակ կերպարանքում ոգեղէն անպարագրելի հիւսուածքներ են ներդասաւորուած՝ էջերի պէս, որոնցում սրբագիր նշաններով արձանագրուած են ազգի ոգու կենսագրութիւնն ու նկարագիրը...
Յաճախ բառերի ստուգաբանութեան փորձերը անսպասելի իմաստային դաշտեր են բացում տիեզերածնական առասպելների մթին խորշերում... Այդպիսին է ներկայանում «աղջիկ» բառը՝ որպէս հնագոյն առասպելի խտացուցիչ։
Մօտ ապագայում գրաբարը պէտք է մտնի հանրակրթական դպրոց՝ որպէս պարտադիր առարկայ, որպէս անհրաժեշտ առնչութեան եզակի հնարաւորութիւն։ Բազմաթիւ աւելորդութիւններով խճողուած կրթական ծրագրերի ենթապատկերին անընդունելի են անհիմն այն պատճառաբանութիւնները, թե այդպիսով մեծ է լինելու աշակերտների ծանրաբեռնումը. ապացուցման կարիք չունեցող բացարձակ դրոյթ է, որ դպրոցահասակ երեխան օժտուած է լեզու սովորելու բացառիկ ունակութեամբ, որից նախ եւ առաջ պէտք է օգտուի դասական հայերէնը։
Պատահական չէ, որ Եւրոպայի հանրակրթական համակարգիցմի ժամանակ դուրս մղուած լատիներէնը եւ հին յունարէնը վերստին պարտադիր կերպով մտան դպրոցական ծրագրեր. սկսեցին գիտակցել, որ առանց մայր լեզուի իմացութեան եւ առանց նրա մտածողութեան իւրացման հիմնազուրկ են երիտասարդ լեզուներն ու նրանցով ստեղծուող մշակութային արժէքները։ Եւ սա այն դէպքում, երբ, օրինակ, լատիներէնը ներկայիս եւրոպական ոչ մի ժողովրդի՝ մինչեւ անգամ իտալացիների ազգային լեզուն չէ։ Այս ենթատեքստում նոյնպէս պէտք է գնահատել եւ փայփայել ազգային մեր լեզուն՝ որպէս ազգերի մէջ մեզ առանձնացնող քաղաքակրթաստեղծ երեւոյթ, եւ բարձրանալու համար կառչել դեռեւս մեզ հասանելի նրա սանդղամատներից։
Արդէն անընդունելի է քաղաքականութիւնն ու բարոյականութիւնը տարբեր բեւեռներում դասաւորելը... Եւ տեղի ունեցած ստորութիւններից յետոյ «դաշնակից» պետութեան քաղաքագէտների նման յայտարարութիւնները՝ Նժդեհի անձի եւ այդ անձը ընդգծելու Հայաստանի քայլի մասին, դաւաճանութիւն ու զրպարտանք են մէկի հասցէին, ում ոգին ոչ միայն չկարողացան ընկճել նոյնիսկ խորհրդային բանտը, որտեղ մահացաւ նա, անվտանգութեան ծառայութեան անմարդկային դատախազներն ու քննիչները, այլեւ չտարհամոզեցին, թէ «Ցեղակրօնի համար հայութեան միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է»։
Ո՞ւմ պէտք կը լինի գիւղ հասած ջուրը, եթէ արդէն այնտեղ վազվզող մանուկների աղմուկը չլինի, որոնք տասնամեակներ առաջ երբեմն միասին կուժերը ուսած՝ մեծ սիրով վազում էին դիմացի սարի աղբիւրը՝ ջրի։ Ո՞ւմ պէտք կը լինի ճանապարհը, եթէ նրանով դպրոց շտապող մանկական շարքերը չլինեն, եւ ո՞ւմ պէտք կը լինի այդժամ դպրոցի վերանորոգուած շէնքը...
Լուսինէ Աւետիսեան
(բանաստեղծ, գրականագէտ, բ. գ. թ.)
եւ ծնողներ՝ Արարատ Աւետիսեան (ֆիզիկոս) Աիդա Մանուկեան (ֆիզիկոս)
...Ուրեմն անհրաժեշտ է վերանայել մեր թարգմանչական գործը եւ այն խրախուսելով՝ լայնօրէն յանձնարարել Սփիւռքի մեր մտաւորականներին։ Բոլոր ոլորտների մասնագէտները կարող են իրենց գիտելիքներն ու կարողութիւնները օգտագործել ի նպաստ ազգային մշակոյթի զարգացման, եւ դա անել յատկապէս արեւմտահայերէնի եւ այլ լեզուի կրողը լինելու ճակատագրօրէն եւ կենսականօրէն իրենց բաժին ընկած բացառիկ մենաշնորհով։ Իսկ մենք հայրենիքում արեւմտահայերէնը գերազանց ճանաչելու հարցը պիտի լուծենք, որին հրաշալի կերպով կ'օգնի նաեւ օտար գրականութիւններին արեւմտահայերէնով ծանօթանալու արդէն նշածս հնարաւորութիւնը։ Մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը եւ կայունութեան օրէնքով՝ մինչ օրս, համաշխարհային մշակոյթի հետ արեւելահային կապող միակ միջնորդ լեզուն ռուսերէնն է եղել, իսկ օտարալեզու գրականութեան թարգմանութիւնը հիմնականում ոչ բնօրինակից, այլ ռուսերէնից։ Որքան տեղին պիտի լինի, եթէ մեր եւ աշխարհի միջնորդ լեզուն լինի արեւմտահայերէնը... Կարդալ աւելին
Յատկանշելի է, որ ցարդ «Ուրբաթագիրք»-ը չէր թարգմանուած գրաբարէն, արեւելահայերէն կամ արեւմտահայերէն աշխարհաբարի: Ուստի, ջերմօրէն շնորհաւորելի է այս աշխատասիրութեան հրատարակութիւնը` թէ՛ իր ճոխ բովանդակութեան եւ թէ՛ բարձրորակ տպագրութեան համար:
Նաեւ ընդգծենք, որ 400 էջերէ բաղկացած այս սքանչելի հատորին հեղինակը` Լուսինէ Աւետիսեան (ինչպէս տրուպս), մեսրոպեան-դասական ուղղագրութեան ջերմ պաշտպաններէն է, եւ գուցէ այդ պատճառով ալ ամբողջ աշխատասիրութիւնը պատրաստուած է եւ լոյս ընծայուած` մեսրոպեան-դասական ուղղագրութեամբ: Առ այդ, ան իր յառաջաբանի վերջաւորութեան (էջ 10) կատարած է հետեւեալ կարեւոր հաստատումը.
«Գիրքը հրատարակուած է դասական ուղղագրութեամբ, որով 405 թուականից գծուել են սահմանները հոգեւոր մեր հայրենիքի, որի անսահմանութիւնն է այսօր ընդգծւում նոյն ուղղագրութեամբ. այն հարազատ ձայնագրութիւնն է Ազգի մտածողութեան, նրա ամենաանհրաժեշտ պայմանականութիւնը»:
Իսկ նոյն գիրքի խմբագիր, հանրածանօթ մտաւորական, Վենետիկի համալսարանի դասախօս հայր Լեւոն Զեքիեանը ի միջի այլոց կ՛ըսէ.
«… Լուսինէ Աւետիսեանը «Ուրբաթագիրք»-ի չափածոյ աղօթքները աշխարհաբարի վերածած է այնպէս, որ անոնք կը հնչեն նոյնքան գրաւիչ ու հրապուրիչ, որքան` գրաբարը, հաղորդելով թարգմանութեան հաճելի երաժշտականութիւնը…:
Համոզուած ենք, որ սոյն թարգմանութիւնը եւ յարակից աշխատասիրութիւնը արժանի են բարձրագոյն գնահատանքի համազգային չափանիշներով…» (էջ 16):
Համաշխարհային մշակոյթի պատմութեան մէջ խոր ու անջնջելի դրոշմ է թողել ֆրանսահայ ինքնատիպ ռեժիսոր, գրող եւ սցենարիստ Աշոտ Մալաքեանը, որ աւելի յայտնի է որպէս Անրի Վեռնոյ։ Որպէս հայրենիք ու մանկութիւն չունեցող, աւելի ճիշտ, դրանցից զրկուած սերնդի ներկայացուցիչ՝ նա իր էութեամբ տեսաւ, շօշափեց, լսեց ու ապրեց հայերի մի ստուար զանգուածի բաժին ընկած ճակատագրի ողբերգականութիւնը։ Օտար միջավայրում փրկուածների մեծ մասը չդադարեց լսել ու տեսնել ցեղասպանութեան մղձաւանջը, որ դաժանօրէն խլացնում էր ներքին բոլոր ձայները, կուրացնում ներքին աչքերը՝ թոյլ չտալով ...Կարդալ աւելին
Երևակայությունն այն աներևույթ ալքիմիկոսն է, որն աննկատ փնջում է ճկուն սիլուետներ, թրթռուն ելևէջներ, բյուրեղացած մտորումներ ու խաղացկուն գուներանգներ` հաստատ համոզվածությամբ, որ փնտրված «փիլիսոփայական քարը» հենց այդ շաղախից պիտի ձուլվի:
«Իրատես de facto»-ի հյուրը ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է: Մեր առաջին զրույցը հայերեն առաջին տպագիր գրքի` 500-ամյա «ՈՒրբաթագրքի» աշխարհաբար թարգմանության և գիտական հրատարակության շուրջ էր: Գրքի բնօրինակի վերծանումը, թարգմանությունը, վանքերի մասին տեղեկատուն, անձնանունների և տեղանունների ցանկ-բառարանները, քարտեզը, Հակոբ Մեղապարտի հարթաքանդակը և գեղարվեստական ձևավորումը Լուսինե Ավետիսյանինն են:
Արվեստասեր հասարակությանը նա հայտնի է նաև իր օճառե քանդակներով, որոնք ցուցադրվել են «Նարեկացի» արվեստի միությունում, ապա Ժողովրդական արվեստի թանգարանում, «ՈՒրբաթ» մամուլի ակումբի ցուցասրահում, Կամերային երաժշտության տանը և մշակութային այլ կենտրոններում: Հրավերներ է ստացել Մոսկվայում ցուցահանդեսով ներկայանալու: Նրա աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի առաջին հեռուստաալիքով, ԱՊՀ երկրների Мир հեռուստատեսության Вместе + հաղորդաշարով, Мир ռադիոալիքով:
Տեսի յափս քո զծով հրեղէն,
եւ մէն մի կաթիլ ծովու այդորիկ
սրբագործումն շնորհէ հոգւոյս...
ի հայեացս քո գտի զցոլս
նշուլից իմոց, որք թեւատարած
ճայ մի գծէին ի հորիզոնի ...
Եւ զերթ արեգակն ի մայր մտանել՝