Գլխաւոր » ԾՈՎԸ
23:16
ԾՈՎԸ

Ես՝ անեզր,
բայց եզերքը ինձնով է որոշւում...
Ես՝ անկայուն,
բայց ցամաքի ամենակայուն չափանիշն եմ...

Ես՝ յարափոփոխ,
բայց նոյնն եմ ժամանակների սկզբից ի վեր...

Կռիւն ու պայքարը իմ կենսակերպն են,
բայց անկարող եմ ըմբոստանալ
ամենազօր Լուսնի դէմ...

Ինձնից է սկիզբ առնում կեանքը,
բայց  իմ մէջ են մահն ու կործանումը...

Իմ մէջ լռութիւն է յարատեւող, բայց ձեր ականջախեցիներում
յաւիտեան հնչելու է Անհունի մռունչը՝
որպէս իմ երգ...

Կը փորձէք բանաձեւել իմ կազմութիւնը,
բայց ես անսահմանելի եմ...

Եւ իմ առեղծուածը
ջրահարսի դիւթիչ հայեացքով ձեզ միշտ կ'ուղեկցի...


Լուսինէ Աւետիսեան, 2003 թ.

Ծովը, 2002 թ. (օճառ, 7x4x3)
«Ծովը»
 
 

 

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 377 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/4
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz