Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻ (ԻՆՏՐԱ) ՊՈԵՏԻԿԱՆ

ԽՄԲԱԳՐԻ ԽՈՍՔԸ

Գիրքը >>>

          Արդի գրականագիտության մեջ նկատելի է որոշակի առաջընթաց, ակնհայտ է նաև մեթոդաբանական նորոգության միտումը՝ գրականագիտական միտքը ազատագրելու նախորդ ֆորմացիայի գաղափարախոսությամբ ամրագրված նորմատիվ բանաձևերից։ Հաճույքով պիտի նշեմ, որ ասպարեզ է գալիս երիտասարդ գրականագետի նոր սերունդը՝ օտար լեզուների գիտակ, համակողմանիորեն զարգացած և համակարգչային գործառությանը հաղորդակից, ընդլայնելու գրականագիտության աշխարհայացքն ու փիլիսոփայական ենթահորիզոնը։ Այսպես է իր հայտը ներկայացնում բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ավետիսյանը «Տիրան Չրաքյան-Ինտրայի պոետիկան» ուսումնասիրությամբ։
          Ինտրան հայոց գրականության առեղծվածներից է։ Իր փակ բնագրերում նա իրական աշխարհի մոդելի վրա կառուցեց վերիրական միստիկական մի աշխարհ, ուր հարաբերական կախման այլ չափումներ են հայտնաբերում ժամանակն ու տարածությունը, և վերինի հաղորդությամբ ներզգայեց 20-րդ դարը նախանշող մտավոր հեղափոխությունը գիտության, արվեստի ու գրականության ասպարեզներում։
          Բնագրերի նոր ընթերցմամբ Լուսինեն վերծանում է մտածողի ու գեղագետի փակագծային անհայտով հավասարումները, աշխարհայացքի փիլիսոփայական հղումները, սիրո, թախծի, մահվան երգի էլեգիական բռնկումներն ու ծովերգության բերկրանքի, շարժման ու անվերջության տիեզերական արձագանքները։ Որպես արժանիք պիտի նշեմ նաև ոճի գիտականությունը, մասնագիտական հասկացությունների իմաստավոր գործածությունը, կոնկրետը ընդհանուրի կապակցության մեջ դիտելու տեսունակությունը։
Սկիզբը խոստումնալից է, հեռանկարը՝ տեսանելի։                                                                              Գիրքը >>>
            
                                                                                                   Ակադեմիկոս Սերգեյ Սարինյան

 

Категория: ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻ (ԻՆՏՐԱ) ՊՈԵՏԻԿԱՆ |
Просмотров: 594 Добавил: © Լուսինէ Աւետիսեան (13.10.2014) | Рейтинг: 5.0/1 | Комментарии: 1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz