Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » Հավերժամանուկը

В категории материалов: 6
Показано материалов: 1-6

Сортировать по: Ժամանակագրական՝ · Անուանական · Ըստ կարգավիճակի՝ · Ըստ մեկնաբանուածութեան քանակի՝ · Ըստ դիտումների քանակի՝

  ...Հեքիաթում Փոքրիկ իշխան–Հերմես–աղվես նույնականությունը շուտով ենթարկվում է կերպարանափոխության. աղվեսն սկսում է խոսել ծիսակատարության մասին, հինգշաբթի օրվա մասին, երբ որսորդներն սկսում են պարել գյուղի աղջիկների հետ, այդ օրերին իր զբոսանքի մասին, երբ հասնում է մինչև խաղողի այգիները. «Եթե որսորդները պարեին, երբ խելքներին փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չէի հանգստանա» (63)։
   Մինչ կերպարանափոխության մասին միտքը շարունակելը ուզում եմ հիշել, որ այն երկիրը, որտեղ ծնվել ու ապրել է Էքզյուպերին, խաղողի մշակման ու
գինեգործության հարուստ ավանդույթներ ունի, և հեքիաթում այգիների մասին հպանցիկ ակնարկը կարելի է հայրենի բնության ու կենցաղի թեթև վրձնահարվածը համարել։ Սակայն հետաքրքիրն այն է, որ չորսուկես տարեկան հասակում Անտուանի կարդացած առաջին գիրքը մի բրոշյուր էր՝ գինեգործության վերաբերյալ, որ գտել էր մի հին սնդուկում։ Ոչինչ չհասկանալով՝ կարդացել էր այն սկզբից մինչև վերջ՝ «հիանալով յուրաքանչյուր բառով»։

Просмотров: 1587 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 26.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


Դարբնության, երկրագործության, նավագնացության ու ճանապարհորդության, հովվության, կախարդության ու արվեստների հովանավոր աստվածներն ու Փոքրիկ իշխանը

       Փոքրիկ իշխանը նախ՝ վեցամյա Անտուանն է՝ մեծահասակների կողմից «լքված» ու «անպաշտպան», վտարված «Օլիմպոսից», իր մոլորակում մեկուսացած՝ որպես որբ, իր մոլորակի վրա մենակ՝ որպես աստված, ինչպես Ապոլոնը Դելոսում։
       Ապա՝ Փոքրիկ իշխանը հենց Ապոլոնն է՝ մուսաների առաջնորդը, արվեստների հովանավորը, նա է ստիպում նկարել՝ վերադարձնելով երբեմնի կորսված պարգևը։
     Փոքրիկ իշխանը հոտերի հովանավոր աստված Ապոլոնն է, որն իր տոտեմական ծագումն է հիշեցնում իր գառնուկն ուզելով։
     Փոքրիկ իշխանը ճանապարհորդ Ապոլոնն է՝ ճանապարհորդների հովանավորը, որ օգնության էր եկել վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուին։
     Փոքրիկ իշխանը արևի աստված Ապոլոնն է։ Բացի նրանից, որ հեքիաթում հաճախ է հանդիպում վերջալույս դիտելու պահը, կա նաև սիմվոլային արտահայտություն. ջրհորի չարխը հեքիաթի առասպելաբանական շերտում հանդես է գալիս որպես արեգակնային աստծո ատրիբուտը, ինչպիսին ուներ ՈՒրարտուի Շիվինին, ինչպիսին կար Ագռավաքարում՝ Մհերի դռան հետևում, ինչպիսին էր եգիպտական Ամոն-Ռայի՝ բազմաթիվ ձեռքերով պատկերվող արեգակնային սկավառակը։

Просмотров: 2545 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 26.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


       Արվեստի մեծ գործը, ինչպես երազատեսությունը, իր ողջ համոզչությամբ հանդերձ, ինքն իրեն երբեք չի մեկնաբանում և երբեք չի ունենում միանշանակ բացատրություն. այն միայն ծնում է պատկեր, ինչպես բնությունն է բույս աճեցնում, իսկ մեզ իրավունք է տրվում այդ պատկերից մեր եզրահանագումները կատարել։

     Հեքիաթի սկզբում Էքզյուպերին նշում է իր կյանքի ուղու ամենամեծ բեկումը, որ եղավ 6 տարեկան հասակում, երբ մեծահասակները, տեսնելով իր առաջին ստեղծագործությունները, խորհուրդ տվեցին օձ չնկարել ո՛չ դրսի, ո՛չ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ։ Այս փաստը չէր կարող աննկատ անցնել, այն իր խորը հետքը պիտի թողներ երեխայի սրտում։ Եվ անգամ 42 տարեկան հասակում էության խոր շերտերում դեռևս չսպիացած վերքի ցավը պիտի զգար. «Ահա ինչպես պատահեց, որ ես 6 տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից։ N1 և N2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս» (6)։ Սա հոգևոր մի մեծ աղետ է, որն առօրյայում իր մասին չէր հիշեցնում։ Բայց անապատում հայտնված մարդուկի պահանջը՝ գառնուկ նկարի՛ր, պիտի նորոգեր կորստի ցավը։

Просмотров: 8992 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 26.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


         Հետաքրքիր անհամաձայնություն կա, մերժում և հափշտակություն միաժամանակ, մի ներքին պարադոքս։ Հնչում է հանդիմանանք մեծահասակների հասցեին, թե նրանք շատ են սիրում թվեր և միայն դրանցով են պատկերացնում իրերն ու երևույթները, թե նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ է կյանքը, ծիծաղում են համարների ու թվերի վրա։ Սակայն միևնույն պահին թիվը այս հեքիաթի անբաժան և ամենահատկանշական տարրն է...

         ...Հեքիաթում կա փոքրիկ՝ հեքիաթի համար աննշան ու անկարևոր մի պատմություն։ Այն տեքստում զետեղվել է՝ ասես Փոքրիկ իշխանի մոլորակի մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու նպատակով։ Բայց այդ պատմությունն իր հերոսով արդեն թերահավատություն է առաջացնում։ Այսպես՝ Թուրքիայում միայն 1963 թվականին է բացվել գիտատեխնիկական հետազոտական ընկերությունը, այդ երկիրը մինչ այդ չի ունեցել գիտական հիմնարկների միասնական համակարգ, և Սենտ-Էքզյուպերիի փաստարկը սքանչելի հայտնագործություն կատարած թուրք աստղագետի մասին հնչում է հեգնանքի պես։ Ամբողջ հեքիաթում ընդամենը երկու տարեթիվ կա. մեկը 1909 թվականն է, երբ հիշյալ աստղագետը հայտնաբերեց թիվ 612 մոլորակը, մյուսը՝ 1920-ը, երբ աստղագետների միջազգային կոնգրեսում բոլորը համաձայնեցին նրա հետ՝ եվրոպական հագուստով ներկայանալուց հետո միայն։

Просмотров: 1697 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 25.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»




   Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է 1900 թվականի հունիսի 29-ին Լիոնում՝ կոմս Ժակ դը Սենտ-Էքզյուպերիի ընտանիքում։ ՈՒզում եմ փոքրիկ ուշադրություն հրավիրել 6-րդ ամսվա՝ հունիսի վրա՝ նշելով, որ սա ինքնանպատակ հիշեցում չէ։ ՈՒշադրության արժանի երկրորդ փաստը հունիսի 29-ի՝ շաբաթվա 6-րդ օր լինելն է. այդ օրն ուրբաթ էր, որ շատ ժողովուրդների օրացույցների համաձայն, ինչպես և մշակութալեզվական ավանդույթով՝ մինչև օրս էլ անվանվում է վեցերորդ օր (հայերի հին շաբաթացույցում՝ «վեցշաբթի»)։
       Սրանք, անշո՛ւշտ, վերլուծության գիտականության հետ որևէ առնչություն չունեցող փաստեր են, կամ… այդպիսին են թվում։ Սակայն նույնիսկ ամենաաննշան թվացող փաստը կարող է բանալի դառնալ։
        Վեց թիվը մի նոր հայտնություն էր ինձ համար Սենտ-Էքզյուպերիի կենսագրության և «Փոքրիկ իշխանը» հեքիաթի մեջ։ Անշուշտ, Էքզյուպերիի կյանքը լի էր իրադարձություններով ու դիպվածներով, սակայն շրջադարձային է եղել հատկապես յուրաքանչյուր վեցերորդ տարին՝ սկսած ծնունդից։
        6 տարեկան երեխան, որ վաղուց էր երազում իսկական մեքենաների մասին, վերջապես առաջին անգամ շրջագայում է շոգեկառքով...

Просмотров: 2956 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 25.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»


     «Փոքրիկ իշխանը» այն ստեղծագործություններից է, որ մեծ հափշտակությամբ կարելի է վերընթերցել ու չձանձրանալ։ Սա մի երկ է, որ ստիպում է իրեն վերհիշել ու նորից կարդալ՝ վերապրել տալով գեղագիտական այն հաճույքը, որ պատճառել է նախկինում։ Բայց զարմանալիորեն այդ գեղեցիկ գիրքը վերաբացողն իր համար գոնե մեկ նոր բան է հայտնաբերում այնտեղ։
    «Փոքրիկ Իշխանը» համապարփակ հեքիաթ է՝ բազմանիստ ու բազմախորհուրդ։ Փոքրիկ հերոսի կերպարը որպես մանկության այլաբանական պատկեր ներկայացնող և նրա պարզ ու մեծ իմաստնությունն ամփոփող այս գործը դժվար է նույնիսկ միանշանակորեն հեքիաթ համարել։ Սա ներքին ու արտաքին կառույցներով միանգամայն ուրիշ, սեփական օրինաչափություններն ունեցող երկ է։
          Ամեն անգամ գիրքը ձեռքս առնելով՝ հարցնում եմ ինքս ինձ, թե ...

Просмотров: 792 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Дата: 24.10.2014 | Комментарии (0)

Մանրամասն »»»