Գլխաւոր » ԿԱՐՕՏ
20:16
ԿԱՐՕՏ

Հեռւում թողած յուշ-մոլորակ մի լուսեղէն՝
Ես աստղաբոյր երազների թեւով իջայ
Եւ զգացի ծանրութիւնը իմ հողեղէն
Ու հասկացայ, որ հետդարձի ճամփայ չկայ...

Ես քայլեցի անապատում ոսկեգանգուր
Ու ջուր գտայ, ջրի մէջ երգ, եւ ամենուր
Ինձ զմայլեց աստուածակերտ երկիրը հին,
Եւ աստղերի ծորուն երգերն իձ դիւթեցին...

Գտայ մարդուն՝ ե՛ւ կատարեալ, ե՛ւ անկատար,
Ու նրա մեջ տեսայ աստղեր... վայրկեան... ու դար,
Եւ հասկացայ, որ փնտրում է մարդն ինքն իրեն,
Որոնում է մոլորակը իր հրեղէն...

1989 թ.

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 401 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/2
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz