Գլխաւոր » Видео » Պոէզիա

Լուսինէ Աւետիսեան-«Աշուն»-պոէզիա

00:04:11
Просмотры: 2 : © Լուսինէ Աւետիսեան Լուսինէ Աւետիսեան 
Описание материала:

Երաժշտութիւնը՝ Քրիս Սփիրիսի
Պատրաստել է Լուսինէ Աւետիսեանը

ԱՇՈՒՆ

Քամին երգն է աշնան... աշնան շուրթից ծնուած,
Հողին համբոյր տուեց ու մեղմ սահեց-անցաւ,
Ջրափոսում դողաց ամպ-թախիծը հալուած,
Յուզուեց ամպը մռայլ ու արտասուեց...

Ուշագնաց ընկաւ թաց երկինքը քարին,
Թախծոտ այգուն հասաւ հեկեկանքը առուի,
Սարսուռ իջաւ այգում մէնակ կանգնած ծառին,
Տերեւները աղօթք շշնջացին...

Աշնան կարօտ պոկեց աշնան երգը ծառից,
Աշունը իմ այգուց պոկեց դեղնած բառեր,
Գլխապտոյտ ծնուեց քամու խենթ հրճուանքից,
Խառնուեցին կարօտ, երգ ու բառեր...

Ցնցուեցին հեզօրէն ծնծղաները տամուկ,
Ու տարերքից արբած քամին խելագարուեց,
Բացեց փոքրիկ մի տան փոքրիկ մի լուսամուտ,
Գրուած թերթիկները թեւաւորեց...

© Լուսինէ Աւետիսեան, 1992

Язык: Հայերեն
Длительность материала: 00:04:11
Автор: © Լուսինէ Աւետիսեան
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz