Գլխաւոր » Видео » Պոէզիա

«ՊՈԷՏԸ»-պոէզիա

00:03:06
Просмотры: 5 : © Լուսինէ Աւետիսեան Լուսինէ Աւետիսեան 
Описание материала:

Կարդում է հեղինակը
Ոչ տաղաւարային ձայնագրութիւն
Երաժշտութիւնը՝ Ալֆրէդ Շնիդկէի
Տեսայոլովակը՝ Լուսինէ Աւետիսեանի

ՊՈԷՏԸ

Պոէտը լռեց... Այսօր իր սահուն
Երգերն են զուարթ թեւ առնում բեմից,
Բայց իր խորքերում անքուն մի վերյուշ
Գալարւում էր դեռ տուայտանքներից...

Պոէտին թուաց, թէ ինքն իր հոգին
Վերջին ընթրիքին բաշխեց իբրեւ հաց...
Բայց այն, ինչ տուեց, հաց էր մի կողինձ,
Որ անապատում չմեռնեն քաղցած...

Դեռ շատ հեռու էր ընթրիքն իր վերջին.
Ճամփաներ կային դեռ անհանգրուան,
Մինչեւ հաց հունցուէր հոգուց իր վճիտ,
Մինչ ճզմէր սիրտն իր՝ ողկոյզի նման...

Դեռ անօթեւան տեսիլքներ կային
Հորիզոններում միգասքող ու թաց,
Սուրբ ու երջանիկ արահետներին
Ինքն էր որդեգիր ու որդեգրուած...

Եւ նա լուռ թողեց դահլիճը լեցուն,
Դափնեպսակներ, ակնածանք ու գովք,
Մի նոր խնդութեան որոնման ուղով
Դանդաղ հեռացաւ, իսկ նրա հետքից

Օդի հեւքի մէջ ջղաձիգ տենդով
Թափահարում էր թեւն իր վիրաւոր
Անցեալի փառքի անշուք մի պատառ՝
Պատռած աֆիշի գունատ մի երիզ...

© Լուսինէ Աւետիսեան, 1992 թ.

Язык: Հայերեն
Длительность материала: 00:03:06
Автор: © Լուսինէ Աւետիսեան
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz