Գլխաւոր » Видео » Պոէզիա

«ՄԱՅՐ ԻՄ» "Mother"Odee

00:02:31
Просмотры: 3 : © Լուսինէ Աւետիսեան Լուսինէ Աւետիսեան 
Описание материала:

Ընթերցումը եւ տեսայոլովակը՝ հեղինակի

ՏԱՂ ԱՐԱՐՉՈՒԹԵԱՆ

Երբ քո տարրերից իմ էութիւնը դու յօրինեցիր,
Ու չգոյութեան անյոյս թմբիրից երբ ես արթնացայ,
Ինձ յաւերժական թրթիռով զեղուն կրծքիդ սեղմեցիր,
Ու սրտիդ զարկից Անհունը յանկարծ ականջիս դողաց...

Հասկացայ, սիրտդ ողջակիզւում էր Սիրոյ տաճարում.
Արարչագործն էր իր ստեղծածին ինքնակամ մի զոհ,
Բայց ո՞ր կրօնն էր արդեօք պատգամել նման հաւատամք,
Եւ ի՞նչ Աստուած էր անդարձ նուիրուել Լոյսի հրճուանքով...

Եւ ինձ կախարդած քո առեղծուածի հմայքով վսեմ՝
Դու լուռ ժպտացիր՝ որպէս քաւութիւն բոլոր մեղքերիս...
Ես այդ ժպիտը որպէս օրհնութիւն կը տանեմ ինձ հետ՝
Չվհատուելու կեանքի տատասկոտ ճանապարհներին...

Ու Սիրոյ հովտում խնկում է սիրտդ՝ չթոշնող շուշան,
Եւ փայփայում է առաւօտների ցօղն անմեղութեան,
Իմ հոգու ներսում մեղուապարսերն են բերկրանքից ծփում,
Եւ բջիջներս լցւում են դանդաղ քո սուրբ էութեամբ...

© Լուսինէ Աւետիսեան, 1998 թ.

Язык: Հայերեն
Длительность материала: 00:02:31
Автор: © Լուսինէ Աւետիսեան
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz