Գլխաւոր » Видео » Պոետիկա

«Կայ այն աստղը»-պոէզիա

00:02:16
Просмотры: 6 : © Լուսինէ Աւետիսեան Լուսինէ Աւետիսեան 
Описание материала:

Ընթերցումը եւ տեսայոլովակը՝ հեղինակի
Երաժշտութիւնը՝ Քրիս Սֆիրիսի
Ձայնագրութիւնը՝ V-SARD ձայնագրման տաղաւարի

ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ, ԼՈՒՍԷ ԱՅՆ ՀԱՒՔԸ...

Չկայ հրաժեշտ, սիրելի՜ս...‎
Երբ թւում է՝ աստղը մարել է,‎
Նա անցել է անդին հորիզոնից...‎
Չկայ հրաժեշտ, սիրելի՜ս...

Թանկագի՜նս, չկայ մոռացում...‎
Երբ թւում է՝ մեռնում է յիշատակը,‎
Նրա թմբին ծաղիկներն են խնկում...‎
Թանկագի՜նս, չկայ մոռացում...‎

Յիշողութեան հորիզոնից այն կողմ
Իր թեւերն է բացել այն թռչունը,‎
Որն իր բոյնը հիւսում էր մեր սրտում՝
Յիշողութեան հորիզոնից այն կողմ...‎

Չտխրես, սիրելի՜ս, կայ այն աստղը,‎
Որ տանում է մաքուր իր կտուցով
Տարաշխարհի՜կ, լուսէ մեր հաւքը...
Չտխրե՜ս ... կա՛յ այն աստղը...‎

‎©‎ Լուսինե Ավետիսյան, 01.08.2012

Язык: Հայերեն
Длительность материала: 00:02:16
Автор: © Լուսինէ Աւետիսեան
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz