Գլխաւոր » Видео » Քանդակներ

Պարույր Սևակ-«Դու»-պոեզիա Paruyr Sevak-"DU" Պարոյր Սեւակ

00:02:33
Просмотры: 2 : © Լուսինէ Աւետիսեան Lusine Avetisyan 
Описание материала:

Պարոյր Սեւակ «Դու»,
Կարդում է Սուսաննա Գաբրիէլեանը,
Պատրաստել է Լուսինէ Աւետիսեանը` իր ստեղծագործութիւններով,

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն,
Եւ ընդամէնն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տէր անում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմութեանն եմ ընտելանում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Եւ ահա ես
Երջանկութեան համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եւ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնուելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Ու երբ յանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքուած տան պէս ճեղք եմ տալիս,
Ծեփս թափում, անտէրանում,
Եւ կսկիծը, ցեցի նման,
Բոյն է դնում իմ սիւնի մէջ,
Ձեղունի մէջ ու գերանում...

Դո՛ւ՝ երկու տա՜ռ,
Դու՝ հասարա՜կ մի դերանուն...

Язык: Русский
Длительность материала: 00:02:33
Автор: Lusine Avetisyan
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz