Գլխաւոր » ՕՐՕՐՈՑԱՅԻՆ
15:19
ՕՐՕՐՈՑԱՅԻՆ

Նուիրուած Արմէնին
Խօսք եւ երաժշտութիւն՝ Լ. Աւետիսեանի

 

Ա. Այսօր յոգնել է այնքան Շունիկը սիրուն,
Չարաճճի պոչիկին բռնել էր ուզում...
Հիմայ քնած է անուշ Մօր տաքուկ գրկում,
Թաթով պոչիկն է բռնել բարի երազում...

Կրկներգ (2 անգամ)

Օրօր, դէ քնի՜ր,
Բալիկ իմ սիրուն,
Վաղը շատ նոր բան պիտի
Տեսնես աշխարհում...

Բ. Այսօր այնքան չարչարեց Փիսիկը տատին,
Թելերի մեջ խճճուեց, կորցրեց բանալին...
Հիմայ քնած է մուշ-մուշ Շունիկի կողքին,
Գտել է իր երազում կորցրած բանալին...

Կրկներգ...

Գ. Այսօր թիթեռ էր տեսել Ճուտիկը դեղին
Եղբայրներին էր կորցրել ու Հաւ մայրիկին...
Հիմայ քնած է անուշ Մօր տաքուկ գրկում
Ու գտել է թիթեռին նախշուն երազում...

Կրկներգ...

 

© Լուսինէ Աւետիսեան, 2012

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 370 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/1
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz