Գլխաւոր » ԳՈՒՑԷ ԵՍ, ԳՈՒՑԷ ԴՈՒ
14:40
ԳՈՒՑԷ ԵՍ, ԳՈՒՑԷ ԴՈՒ

Գուցէ ես, գուցէ դու,
Աշխարհին լոյս բերենք,
Մշուշից դուրս բերենք
Մոլորուած մի հոգու...

Գուցէ ես, գուցէ դու,
Աստղերի դուռ բանանք,
Յոյսի մի շիւղ դառնանք
Սրտերին նուաղուն...

Կրկներգ
Քո հայեացքն աստղերին՝
Քո մտքում այդքան հարց,
Լոկ սրտիդ շշուկին
Միայն պէտք է անսաս...
Աշխարհում վշտով լի
Մեր անունն են կանչում՝
Որ գործենք աներկիւղ,
Գուցէ ես, գուցէ դու... (3 անգամ)

Գուցէ ես, գուցէ դու,
Երազկոտ ենք անչափ,
Բայց քեզ պէս երազող
Աշխարհն է երազում...

Գուցէ դու, գուցէ ես,
Զինուորեալ ենք Սիրոյ,
Պահպանենք հուրն անկէզ՝
Թանձրամութը մերժող...

 

Թարգմանութիւնը՝ Լուսինէ Աւետիսեանի

Категория: ՏԵՍԱՆԻՒԹԵՐ | Просмотров: 417 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 4.2/5
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz