Գլխաւոր » Պահոց՝

Տո՛ւր անունդ, ինձ յայտնի՜ր
Քո գաղտնիքը լուսաթեւ,
Որ թողել է ոսկէ ծիր
Երազիս մէջ կարճատեւ...

Քո ժպիտն է արթնացրել
Աստղի շշուկն իմ հոգում,
Քո գոյութեամբ եմ չափել
Կեանքիս արժէքն աշխարհում...

Դիտումներ 351 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 18.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Տեսի յափս քո զծով հրեղէն,
եւ մէն մի կաթիլ ծովու այդորիկ
սրբագործումն շնորհէ հոգւոյս...
ի հայեացս քո գտի զցոլս
նշուլից իմոց, որք թեւատարած
ճայ մի գծէին ի հորիզոնի ...
Եւ զերթ արեգակն ի մայր մտանել՝

Դիտումներ 339 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 16.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


Ես՝ անեզր,
բայց եզերքը ինձնով է որոշւում...
Ես՝ անկայուն,
բայց ցամաքի ամենակայուն չափանիշն եմ...

Դիտումներ 335 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 09.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


 

Ծիծեռնակի թուխ մարմինն արդարեւ ինչ-որ սահման է,
Որ խանգարում է Անեզրութեան հետ նրա ձուլմանը...
Նիւթի փշրանքն այդ սահմանն է նաեւ Անսահմանութեան,
Որ ծաւալւում է՝ պարունակելով իր խորքերում մեզ...
 

Դիտումներ 317 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 04.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Աստուածակերտ հողագնդի իր հարազատ բնօրրանում ապրել ու արարել է մի ազգ, ստեղծել է հայրենիք, մշակոյթ։
Քաղաքակրթութեան ամենահին ակունքներից է եկել եւ տարածել լոյսը նրա։
Իջել է Արարատից ու որթատունկի հետ ապրեցրել իր ազնիւ տեսակը։
Երկրագործութեան հնագոյն կենտրոն է դարձրել իր հայրենիքը, ստեղծել ու աշխարհին բաշխել ՀԱՑԻ մշակոյթը, պաշտել ՀԱՑԸ որպէս մեռնող-յարութիւն առնող աստուածութիւն, եւ ՀՈՂԸ...

Դիտումներ 304 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 04.05.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Ողջոյն, իմ ամենահին բարեկամ, իմ անդաւաճան ընկեր, իմ կեանքի ամենագեղեցիկ օրերի ուղեկից։ Ես գրում եմ քեզ այսքան տարիների հեռուից, երկարատեւ լռութիւնից յետոյ... որովհետեւ այլեւս անկարող եմ լռել, որովհետեւ լցուած եմ անյագ կարօտով, սիրով ու արթնացած վերյուշով... Եւ այս ամէնի համար, հաւատա՛, ժամանակ էր պէտք։ Համոզուած եմ, որ եթէ անգամ կարդաս իմ նամակը, պատասխանը չես կարող ուղարկել։ Բայց միեւնոյն է, գրում եմ։

Յաւելուած Картинка 1
Դիտումներ 290 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 25.04.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


« 1 2 3 4 5 6
Сделать бесплатный сайт с uCoz