Գլխաւոր » Պահոց՝

 

ԿՈՐԻՒՆ  ԱՐՔ.  ՊԱՊԵԱՆ 

Խաչատուր Վրդ. Կեսարացի Հիմնադիր Ն. Ջ. Սբ. Ամենափրկիչ Վանքի Տպարանի Եւ Այդ Առիթով Խորհրդածութիւններ

Ներածական

http://www.aztagdaily.com/archives/143289

...Ուրախութեամբ կ՛արձանագրենք այստեղ, որ վերջերս առիթը ունեցանք տեսնելու 2012-ին Երեւանի մէջ տպուած Յակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրք»-ի արեւելահայերէն աշխարհաբար թարգմանութիւնը` յարակից ուսումնասիրութեամբ, կատարուած` բանասիրական գիտութիւններու թեկնածու Լուսինէ Աւետիսեանի կողմէ, խմբագրութեամբ` փրոֆ. Լեւոն Զեքիեանի:

Յատկանշելի է, որ ցարդ «Ուրբաթագիրք»-ը չէր թարգմանուած գրաբարէն, արեւելահայերէն կամ արեւմտահայերէն աշխարհաբարի: Ուստի, ջերմօրէն շնորհաւորելի է այս աշխատասիրութեան հրատարակութիւնը` թէ՛ իր ճոխ բովանդակութեան եւ թէ՛ բարձրորակ տպագրութեան համար:

Նաեւ ընդգծենք, որ 400 էջերէ բաղկացած այս սքանչելի հատորին հեղինակը` Լուսինէ Աւետիսեան (ինչպէս տրուպս), մեսրոպեան-դասական ուղղագրութեան ջերմ պաշտպաններէն է, եւ գուցէ այդ պատճառով ալ ամբողջ աշխատասիրութիւնը պատրաստուած է եւ լոյս ընծայուած` մեսրոպեան-դասական ուղղագրութեամբ: Առ այդ, ան իր յառաջաբանի վերջաւորութեան (էջ 10) կատարած է հետեւեալ կարեւոր հաստատումը.

«Գիրքը հրատարակուած է դասական ուղղագրութեամբ, որով 405 թուականից գծուել են սահմանները հոգեւոր մեր հայրենիքի, որի անսահմանութիւնն է այսօր ընդգծւում նոյն ուղղագրութեամբ. այն հարազատ ձայնագրութիւնն է Ազգի մտածողութեան, նրա ամենաանհրաժեշտ պայմանականութիւնը»:

Իսկ նոյն գիրքի խմբագիր, հանրածանօթ մտաւորական, Վենետիկի համալսարանի դասախօս հայր Լեւոն Զեքիեանը ի միջի այլոց կ՛ըսէ.

«… Լուսինէ Աւետիսեանը «Ուրբաթագիրք»-ի չափածոյ աղօթքները աշխարհաբարի վերածած է այնպէս, որ անոնք կը հնչեն նոյնքան գրաւիչ ու հրապուրիչ, որքան` գրաբարը, հաղորդելով թարգմանութեան հաճելի երաժշտականութիւնը…:

Համոզուած ենք, որ սոյն թարգմանութիւնը եւ յարակից աշխատասիրութիւնը արժանի են բարձրագոյն գնահատանքի համազգային չափանիշներով…» (էջ 16):

Դիտումներ 401 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 03.10.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


Համաշխարհային մշակոյթի պատմութեան մէջ խոր ու անջնջելի դրոշմ է թողել ֆրանսահայ ինքնատիպ ռեժիսոր, գրող եւ սցենարիստ Աշոտ Մալաքեանը, որ աւելի յայտնի է որպէս Անրի Վեռնոյ։ Որպէս հայրենիք ու մանկութիւն չունեցող, աւելի ճիշտ, դրանցից զրկուած սերնդի ներկայացուցիչ՝ նա իր էութեամբ տեսաւ, շօշափեց, լսեց ու ապրեց հայերի մի ստուար զանգուածի բաժին ընկած ճակատագրի ողբերգականութիւնը։ Օտար միջավայրում փրկուածների մեծ մասը չդադարեց լսել ու տեսնել ցեղասպանութեան մղձաւանջը, որ դաժանօրէն խլացնում էր ներքին բոլոր ձայները, կուրացնում ներքին աչքերը՝ թոյլ չտալով ... Կարդալ աւելին

Դիտումներ 361 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 05.06.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


Յակինթ ու սուտակ ու զմրուխտ բեկ-բեկ,

Ու պատրանակերտ դիտակ մոգական,

Ցնորքից պարզուեց լուսողող պատկեր՝

Արեւառ մանուկ՝ գրկում սեւուկ գանձ...

 

Գառնուկը մանկան արտացոլանքն է,

Եւ մանուկն ինքն է գանգրագեղմ գառնուկ,

Արեւի նետած հրվիժակները

Միաձուլուել են արեւի գրկում...

 

Դիտումներ 369 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 04.05.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Դիտումներ 302 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 22.03.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


 

ԿԱՐԴԱԼ

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։

Խմբագիր՝ Ս. Սարինյան

Ավետիսյան Լ.
Տիրան Չրաքյանի (Ինտրա) պոետիկան։ Եր.։ Հեղինակային հրատարակություն, 2005.- 160 էջ։

ՈՒսումնասիրությունը նվիրված է հայ գրականության հետաքրքիր, ինքնատիպ ու խորհրդավոր երևույթներից մեկի՝ Տիրան Չրաքյանի պոետիկային, որի համար քննության են առնվել «Ներաշխարհ» (1906), «Նոճաստան» (1908) գրքերը, մամուլում լույս տեսած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև անտիպ նամականին, որն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել որպես կարևոր փաստանյութ՝ հեղինակի գեղագիտական իդեալը բացահայտելու համար...

Մենագրությունը նվիրված է Ինտրայի ծննդյան 130-ամյակին

Դիտումներ 289 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 21.01.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Անօրինակ հրաշագործ է պէտք լինել՝ ոչ սոսկ երազատես լինելու, այլ երազ յղանալու համար, սեփական յղացք-տարածութիւնը կեանքի անյայտ ձեւերով բնակեցնելու, նրանց արարչօրէն կամքի ազատութիւն շնորհելու եւ իր տարաշխարհի գոյութեան ամենախելահեղ ձեւերը Կեանքի Եզերքով այսպէս երազօրէն քայլեցնելու համար...

© Լ. Ա.

Դիտումներ 328 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 28.12.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


 



Ալբոմ «Ընկերները»
(քանդակ, կաւ, 6x5x6)

Դիտումներ 759 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 27.12.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն ՔԱՆԴԱԿՆԵՐ| | Մանրամասն »»»


Դիտումներ 664 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 25.11.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Դիտումներ 646 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 24.11.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Գրքեր| | Մանրամասն »»»


    ...Կարօտում եմ այն նեանդերթալցուն, որ քայլեց-անցաւ հազարամեակները որպէս տատասկոտ ճանապարհ, բարձրացաւ Լեռը Կատարելագործման, կարծեց՝ մօտ է գագաթին, քանզի ստորոտը արդէն հեռու էր թւում, ու մի պահ շունչ առնելիս շրջուել կարօտում է նեանդերթալցուն...

 

 


Նեանդերթալցու հնագոյն գծանկարը՝ յայտնաբերուած Պիրէնեան թերակղզու հարաւում՝ ջիբրալթարեան մի քարանձաւում, որն ըստ գիտնականների՝ վկայում է նեանդերթալցու՝ աբստրակտ պատկերներ ստեղծելու  ունակութեան մասին

 

Դիտումներ 368 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 08.11.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


« 1 2 3 4 5 6 »
Сделать бесплатный сайт с uCoz