Գլխաւոր » Պահոց՝

Դիտումներ 316 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 28.03.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Վարդգէս Սուրէնեանց
«Գառնիկ ախպեր» հէքիաթի նկարազարդումներից

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ունէր: Ամբողջ օրը գրեթէ զբաղուած էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խօսքով միանգամայն մտերմացել էր հետը:
Եւ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գայ, շուտ-շուտ հարցնում էր, թէ քանի անգամ պիտի քնենք, որ գայ, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանայ, թէ Զատիկ պիտի գայ:
Դիտումներ 528 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 24.03.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Դիտումներ 352 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 22.03.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն ՏԵՍԱՆԻՒԹԵՐ| | Մանրամասն »»»


 

 

Գրատպութեան սկզբնաւորումից մինչեւ հայ գրատպութեան 500-ամեակ...

 

 

 

Դիտումներ 333 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 05.02.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


...Ուրեմն անհրաժեշտ է վերանայել մեր թարգմանչական գործը եւ այն խրախուսելով՝ լայնօրէն յանձնարարել Սփիւռքի մեր մտաւորականներին։ Բոլոր ոլորտների մասնագէտները կարող են իրենց գիտելիքներն ու կարողութիւնները օգտագործել ի նպաստ ազգային մշակոյթի զարգացման, եւ դա անել յատկապէս արեւմտահայերէնի եւ այլ լեզուի կրողը լինելու ճակատագրօրէն եւ կենսականօրէն իրենց բաժին ընկած բացառիկ մենաշնորհով։ Իսկ մենք հայրենիքում արեւմտահայերէնը գերազանց ճանաչելու հարցը պիտի լուծենք, որին հրաշալի կերպով կ'օգնի նաեւ օտար գրականութիւններին արեւմտահայերէնով ծանօթանալու արդէն նշածս հնարաւորութիւնը։ Մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը եւ կայունութեան օրէնքով՝ մինչ օրս, համաշխարհային մշակոյթի հետ արեւելահային կապող միակ միջնորդ լեզուն ռուսերէնն է եղել, իսկ օտարալեզու գրականութեան թարգմանութիւնը հիմնականում ոչ բնօրինակից, այլ ռուսերէնից։ Որքան տեղին պիտի լինի, եթէ մեր եւ աշխարհի միջնորդ լեզուն լինի արեւմտահայերէնը...   Կարդալ աւելին

Դիտումներ 312 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 12.01.2016 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


          Վերջապէս իրականութիւն դարձաւ տարիներով հաւաքագրուած յուշերի շքեղ մի գիրք։ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի ուսանող Սերգէյ Մանուէլեանը երեք տարի առաջ նախաձեռնեց եւ այդ տարիների ընթացքում մեծ խանդավառութեամբ ժողովեց սքանչելի մեր գանձերից մէկի՝ իր մէջ անսահման լոյս ու մաքրութիւն ամփոփած Լուսինէ Զաքարեանի ժամանակակիցների պատմութիւնները մեծ Մարդու մասին։ Սերգէյի կազմած գիրքը ձեռքն առնողը կարող է պատկերացնել այն հսկայական աշխատանքը, որ կատարել է նման գործի համար դեռ շատ երիտասարդ թուացող ուսանողը՝ հայրենիքում եւ աշխարհով մէկ սփռուած ժամանակակիցներին որոնելով ու գտնելով, նրանց խօսքը գրի առնելով, ձայնագրելով, ապա սղագրելով, ժողովելով լուսանկարներ եւ այն ամէնը, ինչ կարող է յայտածել ու լուսաւորել երգչուհու եւ պայծառ անհատականութեան դիմանկարի մինչ այդ աներեւոյթ գծերը... Ոգեւորիչ է այն փաստը, որ գրկաբաց է ընդունուել այս նախաձեռնութիւնը, որը սատարողներին, սկսած յուշատուներից մինչեւ մեկենաս ու ձեւաւորող, պէտք է արժանին մատուցել...

Դիտումներ 525 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 20.11.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Քանդակը (1975 թ.)՝ Արարատ Աւետիսեանի
 

Ինձ երկնեցիր դու ծիրանի ծովից,

ու տիեզերքը քեզ երկնեց ինձնով,

Ո՞վ էր ծնունդը, եւ ո՞վ էր ծնող...

Դու քո գիրկն առար նորածին մանկան,

մանուկը փարուեց նորածին իր Մօր...


©Լուսինէ Աւետիսեան, 2015

 

Քո դէմքը փնտրեցի...

 

 

Դիտումներ 540 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 10.11.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


           

Վիկտոր Կոնոպլյով

Յառնած եզերք
Թարգմ.՝ Լուսինէ Աւետիսեան

 

Նորից գարունն անց կը թեւեմ
իմ լեռնեզերքը,
թովիչ եզերքը,
կրկին ուզում եմ ես տեսնել
անյուշ եզերքը
անստեղծ եզերքը։
Ամէն մի թարմ թերթիկը քո՝
ծաղկող եզերք,
բուրող եզերք,
ամէն ձայնիկ, ամէն հնչիւն՝
երգող եզերք,
լռող եզերք։
Իմ մէջ առնել եմ քեզ ուզում,
զգլխիչ եզերք,
զգոնիչ եզերք,
հունդից ելած կանաչ ծիլով
սնուցիչ եզերք,
ստեղծիչ եզերք։
Քո մէջ տենչում եմ յարաճել
անհուն եզերք,
հոգու եզերք,
Ճամփեքս գիրկն են քո բերում,
խաչուած եզերք,
յառնա՜ծ եզերք...

 

►Լսել

Виктор Коноплев

Воскресший край

 

 

Вновь за весною полечу
в мой горный край
прекрасный край
увидеть снова я хочу
библейский край
предвечный край
твой каждый свежий лепесток
цветущий край
пахучий край
твой каждый голос голосок
поющий край
молчащий край
хочу вобрать в себя сполна
пьянящий край
бодрящий край
ростком зелѐным из зерна
кормящий край
творящий край
в тебе мечтаю прорасти
великий край
духовный край
к тебе ведут мои пути
распятый край
воскресший край!

 

►Слушать

 

Դիտումներ 339 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 06.10.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


ԽՈՒԼՈՒՀԱՄՐ ԴԵՒԵՐԸ

«Ո՞վ է այնպէս կոյր, ինչպէս ծառան իմ, եւ այնպէս խուլ,
ինչպէս պատգամաբերը իմ ուղարկած»։
(Եսայի 42;19)

Նրանք անցնում են աշխարհով՝
Աչքները կոյր խուլուհամրերը,
Գծում հրէ նշան-խազերը
Թեւատարած խաւարի մէջ։

Իրենց լոյսով ջահած վիհերը՝
Նրանք ոչինչ չեն նշմարում,
Լոկ արարում են ու կոչմանը
Կանխածիր անհաս են մնում.
..

Ճեղքած անարշալոյս գիշերը՝
Նետում են ցոլք նախագուշակ...
Նրանց նսիհն* Աստծոյ պատկերն է՝
Մութի´ մէջ ամպերից ծագած։


* Նսիհ - բախտ, ճակատագիր, ճակատի գիր
© Թարգման՝ Լուսինէ Աւետիսեան, 2015

Դիտումներ 356 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 05.10.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


« 1 2 3 4 5 6 »
Сделать бесплатный сайт с uCoz