Գլխաւոր » 2018 » Օգոստոս » 29
1955 թուականի լուսանկար

       Մօտ ապագայում գրաբարը պէտք է մտնի հանրակրթական դպրոց՝ որպէս պարտադիր առարկայ, որպէս անհրաժեշտ առնչութեան եզակի հնարաւորութիւն։ Բազմաթիւ աւելորդութիւններով խճողուած կրթական ծրագրերի ենթապատկերին անընդունելի են անհիմն այն պատճառաբանութիւնները, թե այդպիսով մեծ է լինելու աշակերտների ծանրաբեռնումը. ապացուցման կարիք չունեցող բացարձակ դրոյթ է, որ դպրոցահասակ երեխան օժտուած է լեզու սովորելու բացառիկ ունակութեամբ, որից նախ եւ առաջ պէտք է օգտուի դասական հայերէնը։

       Պատահական չէ, որ Եւրոպայի հանրակրթական համակարգից մի ժամանակ դուրս մղուած լատիներէնը եւ հին յունարէնը վերստին պարտադիր կերպով մտան դպրոցական ծրագրեր. սկսեցին գիտակցել, որ առանց մայր լեզուի իմացութեան եւ առանց նրա մտածողութեան իւրացման հիմնազուրկ են երիտասարդ լեզուներն ու նրանցով ստեղծուող մշակութային արժէքները։ Եւ սա այն դէպքում, երբ, օրինակ, լատիներէնը ներկայիս եւրոպական ոչ մի ժողովրդի՝ մինչեւ անգամ իտալացիների ազգային լեզուն չէ։ Այս ենթատեքստում նոյնպէս պէտք է գնահատել եւ փայփայել ազգային մեր լեզուն՝ որպէս ազգերի մէջ մեզ առանձնացնող քաղաքակրթաստեղծ երեւոյթ, եւ բարձրանալու համար կառչել դեռեւս մեզ հասանելի նրա սանդղամատներից։

Դիտումներ 717 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 29.08.2018 | Մեկնաբանութիւններ (1)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


Сделать бесплатный сайт с uCoz