Գլխաւոր » 2015 » Նոյեմբեր » 20

          Վերջապէս իրականութիւն դարձաւ տարիներով հաւաքագրուած յուշերի շքեղ մի գիրք։ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի ուսանող Սերգէյ Մանուէլեանը երեք տարի առաջ նախաձեռնեց եւ այդ տարիների ընթացքում մեծ խանդավառութեամբ ժողովեց սքանչելի մեր գանձերից մէկի՝ իր մէջ անսահման լոյս ու մաքրութիւն ամփոփած Լուսինէ Զաքարեանի ժամանակակիցների պատմութիւնները մեծ Մարդու մասին։ Սերգէյի կազմած գիրքը ձեռքն առնողը կարող է պատկերացնել այն հսկայական աշխատանքը, որ կատարել է նման գործի համար դեռ շատ երիտասարդ թուացող ուսանողը՝ հայրենիքում եւ աշխարհով մէկ սփռուած ժամանակակիցներին որոնելով ու գտնելով, նրանց խօսքը գրի առնելով, ձայնագրելով, ապա սղագրելով, ժողովելով լուսանկարներ եւ այն ամէնը, ինչ կարող է յայտածել ու լուսաւորել երգչուհու եւ պայծառ անհատականութեան դիմանկարի մինչ այդ աներեւոյթ գծերը... Ոգեւորիչ է այն փաստը, որ գրկաբաց է ընդունուել այս նախաձեռնութիւնը, որը սատարողներին, սկսած յուշատուներից մինչեւ մեկենաս ու ձեւաւորող, պէտք է արժանին մատուցել...

Դիտումներ 517 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 20.11.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Մանրամասն »»»


Сделать бесплатный сайт с uCoz