Գլխաւոր » 2015 » Մայիս » 04

Յակինթ ու սուտակ ու զմրուխտ բեկ-բեկ,

Ու պատրանակերտ դիտակ մոգական,

Ցնորքից պարզուեց լուսողող պատկեր՝

Արեւառ մանուկ՝ գրկում սեւուկ գանձ...

 

Գառնուկը մանկան արտացոլանքն է,

Եւ մանուկն ինքն է գանգրագեղմ գառնուկ,

Արեւի նետած հրվիժակները

Միաձուլուել են արեւի գրկում...

 

Դիտումներ 369 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 04.05.2015 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Ստեղծագործութիւններ| | Մանրամասն »»»


Сделать бесплатный сайт с uCoz