Գլխաւոր » 2014 » Օգոստոս » 14

Երևակայությունն այն աներևույթ ալքիմիկոսն է, որն աննկատ փնջում է ճկուն սիլուետներ, թրթռուն ելևէջներ, բյուրեղացած մտորումներ ու խաղացկուն գուներանգներ` հաստատ համոզվածությամբ, որ փնտրված «փիլիսոփայական քարը» հենց այդ շաղախից պիտի ձուլվի:

«Իրատես de facto»-ի հյուրը ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է: Մեր առաջին զրույցը հայերեն առաջին տպագիր գրքի` 500-ամյա «ՈՒրբաթագրքի» աշխարհաբար թարգմանության և գիտական հրատարակության շուրջ էր: 
Գրքի բնօրինակի վերծանումը, թարգմանությունը, վանքերի մասին տեղեկատուն, անձնանունների և տեղանունների ցանկ-բառարանները, քարտեզը, Հակոբ Մեղապարտի հարթաքանդակը և գեղարվեստական ձևավորումը Լուսինե Ավետիսյանինն են:

Արվեստասեր հասարակությանը նա հայտնի է նաև իր օճառե քանդակներով, որոնք ցուցադրվել են «Նարեկացի» արվեստի միությունում, ապա Ժողովրդական արվեստի թանգարանում, «ՈՒրբաթ» մամուլի ակումբի ցուցասրահում, Կամերային երաժշտության տանը և մշակութային այլ կենտրոններում: Հրավերներ է ստացել Մոսկվայում ցուցահանդեսով ներկայանալու: Նրա աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի առաջին հեռուստաալիքով, ԱՊՀ երկրների Мир հեռուստատեսության Вместе + հաղորդաշարով, Мир ռադիոալիքով:

Դիտումներ 481 | © Լուսինէ Աւետիսեան | Ամսաթիւ 14.08.2014 | Մեկնաբանութիւններ (0)

Ստորոգութիւն Յօդուածներ| | Մանրամասն »»»


Сделать бесплатный сайт с uCoz